Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԿԴ/2117/02/11 քաղաքացիական գործով Դատական ծանուցագիր

03.12.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի

ԵԿԴ/2117/02/11

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Դատական ծանուցագիր



Գործին մասնակից չդարձված անձ` Նաիրա Հովհաննիսյանին
(ք. Արտաշատ, Օգոստոսի 23 փողոց, 23 շենք, 15 բն.)


Սույնով դուք տեղեկացվում եք, որ թիվ ԵԿԴ/2117/02/11 քաղաքացիական գործով ըստ հայցի Հովհաննես Պարազյանի ընդդեմ «Գապբնակշին» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` նախնական պայմանագրով ստանձնած պարտավարությունների կատարմանը պարտավորեցնելու պահանջի մասին, բողոքի քննությունը նշանակվել է 2018 թվականի դեկտեմբերի 27-ին, ժամը 12:05-ին, որին Դուք ներկա գտնվելու իրավունք ունեք:
Ձեր բացակայությունն արգելք չի հանդիսանա բողոքի քննության և լուծման համար: Այդուհանդերձ, ներկայանալու պարագայում դատական կազմի կողմից Ձեզ ձայն կտրվի միայն այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքի և/կամ/ դրա պատասխանում նշված փաստարկների պարզաբանման կապակցությամբ անհրաժեշտություն ծագի: Դատարանին անձը հաստատող փաստաթուղթ չներկայացնելու դեպքում դատական նիստի ժամանակ կողմին /վերջինիս ներկայացուցչին/ ձայն չի տրվի:
Դատական նիստը տեղի կունենա ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի շենքում (ք.Երևան, Գ.Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 14):


Դատավորի օգնական՝ Լ. Ղուկասյան

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410 448408 /330/

Էլ. փոստ`