Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱՆԴ/0734/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

03.12.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Գործ հա. ԵԱՆԴ/0734/02/16
Հայցվոր՝ Միլենա Դադայանին
Հասցե՝ ՌԴ, Ռոստովի մարզ, ք. Դոնի-Ռոստով, Բրատսկի փող., 56 շենք, բն. 58
Հայցվոր՝ Նաիրա Գրիգորյանին
Հասցե՝ ՌԴ, Ռոստովի մարզ, ք. Դոնի-Ռոստով, Ռաբոչայա պ., 25 շենք, բն. 62
Հայցվոր՝ Արթուր Մելոյանին
Հասցե՝ ՌԴ, Ռոստովի մարզ, ք. Դոնի-Ռոստով, Ռաբոչայա պ., 25 շենք, բն. 62

Որպես հայցվոր կողմ, 2019 թվականի փետրվարի 26-ին, ժամը 11:15-ին, հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան դատական նիստի` դատավոր Հ.Զարգարյանի վարույթում գտնվող թիվ ԵԱՆԴ/0734/02/16 քաղաքացիական գործով ըստ հայցի` Արթուր Մելոյանի, Նաիրա Գրիգորյանի, Միլենա Դադայանի ընդդեմ Արտակ Մելոյանի, Նորայր Մելոյանի, Հռիփսիմե Մելոյանի, ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության, երրորդ անձ՝ «Հռիփսիմե» ՍՊԸ-ի` բաժնեմասերի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու, բաժնեմասերի նվիրատվության պայմանագրերը մասնակիորեն անվավեր ճանաչելու, պատասխանողների բաժնեմասի չափերի մասին իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում արված գրառումները մասնակիորեն անվավեր ճանաչելու, ուրիշի ապօրինի տիրապետումից հետ պահանջելու հիմքով բաժնեմասերի նկատմամբ սեփականության իրավունքը վերականգնելու պահանջների մասին, և ըստ Արտակ Մելոյանի, Նորայր Մելոյանի, Հռիփսիմե Մելոյանի հակընդդեմ հայցի ընդդեմ Արթուր Մելոյանի, Նաիրա Գրիգորյանի, Միլենա Դադայանի` բաժնեմասը սեփականության իրավունքով տիրապետելու փաստը հաստատելու պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն է.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ուղարկվող փաստաթղթերը կարող են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան նստավայրեր, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակի հասցեն է` ք. Երևան, Օտյան 53/2:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:

Հասցե` ք.Երևան, Օտյան 53/2

Հեռ..` +374 10 74 28 30

Էլ. փոստ`