Թիվ ՇԴ1/1093/02/18․ քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցագիր։
05.12.2018
ՇԴ1/1093/02/18
<<04>> դեկտեմբերի 2018 թվական
ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Քաղաքացիական գործով պատասխանող
Մանվել Վարդգեսի Կարապետյանին
(հասցե՝ Շիրակի մարզ, գ. Կրասար 4 փ., տուն 3)
ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր՝ Ի. Բաղմանյան) 07.11.2018 թվականի <<Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին>> որոշմամբ <<ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ>> ՓԲԸ-ն ընդդեմ Գևորգ Ալբերտի Միրիջանյանի, Լեյլի Գրիգորի Չոլախյանի, Մանվել Վարդգեսի Կարապետյանի և Մարինե Մինասի Աղանյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ՇԴ1/1093/02/18 գումարի բռնագանձման պահանջի մասին հայցադիմումն ընդունվել է վարույթ: Որոշումը Դատարանի 22.11.2018թ. Ե-71403/18 գրությամբ ուղարկվել է Մանվել Վարդգեսի Կարապետյանին՝ Շիրակի մարզ, գ. Կրասար 4 փ., տուն 3 հասցեով, որը վերադարձվել է Դատարան՝ <<չպահանջված>> նշումով:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով՝ տեղեկացվում եք, որ <<Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին>> որոշումը և կից փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դրանց ծանոթանալու նպատակով (հասցե՝ ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7):
Ի գիտություն
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Պատասխանողը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո՝ երկշաբաթյա ժամկետում, դատարան է ներկայացնում հայցադիմումի պատասխան, որը ներկայացվում է գրավոր՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված պահանջների պահպանմամբ:
Դատավորի օգնական՝ Գ. Հակոբյան
Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք․ Գյումրի, Անկախության հր․ 7
Հեռ..` +374 312 51025
Էլ. փոստ`