Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ/2656/02/17 քաղաքացիաակն գործով դատական ծանուցագիր

05.12.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

Պատասխանող` Սևակ Հովհաննիսյանին
/ ք. Գյումրի, Տ. Ճարտարապետ 4 շ, բն. 11/

ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հ. Միքայելյանի քաղաքացիական գործն ըստ հայցի` Մնացական Հովհաննիսյանի ընդդեմ Շուշանիկ Մանուկյանի, Ռուզաննա Սաֆարյանի և Սևակ Հովհաննիսյանի` բնակելի տունը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի համաձայն` պատասխանողը պարտավոր է հայցադիմումի օրինակը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, դատարան ուղարկել հայցադիմումի պատասխան, որը պետք է պարունակի դատարանի անվանումը, որտեղ ներկայացվել է հայցը, հայցվորի անունը, ազգանունը (անվանումը), հայցում ներկայացված յուրաքանչյուր պահանջը ընդունելու, կամ դրա դեմ մասնակի կամ ամբողջությամբ առարկելու մասին պատասխանողի դիրքորոշումը: Առարկելու դեպքում պատասխանում մասնավորապես պետք է անդրադարձ կատարվի հետևյալ հարցերին, թե հայցի հիմքում ընկած որ փաստերը, պատասխանողը չի ընդունում, արդյոք հայցվորի ներկայացրած փաստերն էական նշանակություն ունեն գործի լուծման համար, այն փաստերը, որոնք ընկած են առարկությունների հիմքում և այն ապացույցները, որոնք հաստատում են այդ փաստերից յուրաքանչյուրը` համապատասխան նշումով, թե ինչ փաստի հաստատմանն է այն ուղղված, պատասխանին կցվող փաստաթղթերի և ներկայացվող ապացույցների ցանկը: Պատասխանին կից պետք է ներկայացնել պատասխանողի տիրապետման ներքո գտնվող բոլոր հնարավոր գրավոր և իրեղեն ապացույցները, որոնք հաստատում են պատասխանողի պնդած փաստերը, եթե պատասխանողը կրում է դրանց ապացուցման պարտականությունը և,եթե այդ ապացույցները հնարավոր է կցել պատասխանին, հայցադիմումի պատասխանը և կից փաստաթղթերը հայցվորին և գործին մասնակցող այլ անձանց ուղարկելը հավաստող ապացույցները: Հայցադիմումի պատասխան չներկայացնելը, դատարանը կարող է գնահատել որպես պատասխանողի կողմից հայցվորի վկայակոչած փաստերի ընդունում:
ՀՀ քաղաքացիական դատավարության 1498 հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերության համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Նախնական դատական նիստը հետաձգվել և նշանակվել է 2019թ. փետվարի 18-ին ժամը 14;00-ին, /դատական նիստերի դահլիճ 7/եվ Դուք նշված օրը եվ ժամին անձնագրով, սոցիալական քարտով եվ դրանց պատճեներով կանչվում եք ՀՀ Շիրակի մարզի Ընդհանուր իրավասության դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով որպես պատասխանող:
Միաժամանակ տեղեկացվում է, որ հայցադիմումին կից փաստաթղթերը դեպոնացված է դատարանում եվ դրանց կարող եք ծանոթանալ մինչեվ դատական նիստի օրը, ժամը՝ 9:00-18:00-ը:
ԴԱՏԱՎՈՐ՝ Հ. ՄԻՔԱՅԵԼՅԱՆ

Դատավորի օգնական՝ Գ. Ավետիսյան

Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք.Գյումրի, Անկախության 7

Հեռ..` +374 312 50316

Էլ. փոստ`