Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ2/0223/02/18 քաղաքացիական գործով դատավարական փաստաթղթերի դեպոնացման վերաբերյալ դատական ծանուցագիր

05.12.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարանի Ստեփանավանի նստավայր
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ԼԴ2/0223/02/18 N Ե __________
05 դեկտեմբերի 2018թ.

ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ

Պատասխանող՝ Արարատ Հենրիկի Մովսեսյանին
/ՀՀ Լոռու մարզ, գ. Դսեղ, 30 փող., տուն 5/

ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 23.10.2018թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել ,,Յուքոմ,, ՍՊ ընկերության հայցն ընդդեմ Արարատ Հենրիկի Մովսեսյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Արարատ Հենրիկի Մովսեսյանին հասցեագրված փոստային ծրարը վերադարձվել է դատարան:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ այն դեպքերում, երբ, սույն օրենսգրքի համաձայն, դատավարական ժամկետի հաշվարկն սկսվում է դատավարական փաստաթուղթն ստանալու օրվանից, և դատավարության մասնակիցը հրաժարվել է ստանալ դատավարական փաստաթուղթը, կամ դատարանին հայտնի հասցեով ուղարկված դատավարական փաստաթուղթը վերադարձվել է, կամ ուղարկելու օրվանից երկշաբաթյա ժամկետում դատարանը չի ստացել այն ստանալու մասին անդորրագիրը, կամ դատավարության մասնակցի հասցեն անհայտ է, ապա դատարանը սույն օրենսգրքի 95-րդ հոդվածի 5-րդ մասով նախատեսված գործողությունները կատարելու հետ միաժամանակ Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրում է հրապարակային ծանուցում, որ նշված դատավարական փաստաթղթերը դեպոնացված են առաջին ատյանի դատարանում` դրանց ծանոթանալու նպատակով: Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Ի կատարումն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների կատարման՝ տեղեկացվում է, որ ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 23.10.2018թվականի ,,Հայցադիմումը վարույթ ընդունելու վերաբերյալ,, որոշումը, հայցադիմումը և կից փաստաթղթերը, դատավարական իրավունքների և պարտականությունների, դրանց չկատարման դատավարական հետևանքների վերաբերյալ ծանուցումը դատավարության մասնակցի կողմից ծանոթանալու նպատակով դեպոնացված են ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Ստեփանավանի նստավայորւմ:

Հասցե` ՀՀ Լոռու մարզ, ք. Ստեփանավան, Սուրբ Վարդանի 53

Հեռ..` +374 256 23166

Էլ. փոստ`