Թիվ ԵԴ/23676/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր Պատասխանող` Զաքար Եգորի Մելքոնյանին / ք. Երևան, Աճեմյան փողոց, 195 տուն /
05.12.2018
Թիվ ԵԴ/23676/02/18 քաղաքացիական գործով
Պատասխանող` Զաքար Եգորի Մելքոնյանին
/ ք. Երևան, Աճեմյան փողոց, 195 տուն /
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դիանա Հովհաննիսյանի վարույթում է գտնվում թիվ ԵԴ/23676/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի Արսեն Վալոդյայի Մելքոնյանի ընդդեմ Զաքար Եգորի Մելքոնյանի՝ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին:
Սույնով տեղեկացվում եք, որ նշված գործով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում /Էրեբունի նստավայրում/՝ դրանց ծանոթանալու նպատակով:
Ծանոթություն: ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարական փաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված):
Հասցե` ք. Երևան, Խորենացու 162ա
Հեռ..` +374 10 576784
Էլ. փոստ`