Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/0007/16/18 գործով Էլգուջա Գելաշվիլիին ուղղված դատական ծանուցագիր

06.12.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԷԼԳՈՒՋԱ ԳԵԼԱՇՎԻԼԻԻՆ
/Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Շինարարների փողոց, 19-46/


Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Մկոյանի վարույթում է գտնվում Բելառուսի Հանրապետության Գոմելի մարզի Սվետլոգորսկու շրջանային դատարանից Ձեր վերաբերյալ ստացված դատական հանձանարարությունը:
Բելառուսի Հանրապետության Գոմելի մարզի Սվետլոգորսկու շրջանային դատարանի դատավոր Դմիտրի Ռուսակովի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Նատալիա Վասիլևնա Բարանովայի ընդդեմ Ձեզ` ամուսնալուծության պահանջի մասին:
Վերոնշյալ գործով Դուք ներգրավված եք որպես պատասխանող:
«Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին» Քիշնևի կոնվենցիայի դրույթների հիման վրա թիվ ԼԴ/0007/16/18 դատական հանձնարարության գործով Բելառուսի Հանրապետության իրավասու դատարանի դատական հանձնարարականը կատարելու համար Դուք 2018 թվականի դեկտեմբերի 17-ին, ժամը 14:00-ին հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության Սպիտակի նստավայրի դատարան (հասցե` քաղաք Սպիտակ, Ալեք Մանուկյան 2-րդ նրբ. 10):
Անհրաժեշտ է նշված օրը անձը հաստատող փաստաթղթով ներկայանալ դատական նիստին:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10

Հեռ..` +374 255 22203

Էլ. փոստ`