Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ2/0036/05/18 վարչական գործով դատական ծանուցագիր

06.12.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
Թիվ ՎԴ2/0036/05/18 վարչական գործով

Ելից N-ԴԴ-9/2__________ ____ _____ 2018թ.

Հասցեատեր՝ Հովիկ Մանուկյան
Հասցե՝ ՀՀ Գեղարքունիքի մարզ, գ. Վարդենիկ

Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան (Սևանի նստավայր) որպես երրորդ անձ վարչական գործով ըստ հայցի Ֆենիկ Գվիդոնի Մանուկյանի և Ելենա Սամվելի Շահինյանի ընդդեմ Անշարժ գույքի կադաստրի կոմիտեի, երրորդ անձինք՝ Սամվել Մանուկյան, Վիկտորիա Մանուկյան, Նաիրա Մանուկյան, Հովիկ Մանուկյան, Նարինե Մանուկյան և Յուրիկ Մանուկյան` ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքի վարչական տարածքում գտնվող թիվ 05-085-118-020, թիվ 05-085-360-003, թիվ 05-085-336-034 և թիվ 05-085-38-73-179 ծածկագրերով անշարժ գույքերի նկատմամբ Սամվել, Վիկտորիա, Նաիրա, Հովիկ, Նարինե և Յուրիկ Մանուկյանների սեփականության իրավունքի պետական գրանցումներն առոչինչ ճանաչելու պահանջների մասին:
Դատարանի 2018 թվականի դեկտեմբերի 3-ի արձանագրային որոշմամբ սույն վարչական գործով հրավիրվել է ևս մեկ նախնական դատական նիստ և այն նշանակվել 2019թ. փետրվարի 11-ին, ժամը 15:00-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (Սևանի նստավայր), Աբովյան փողոց թիվ 6/1 հասցեում, 1-ին հարկի թիվ 2 դատական նիստերի դահլիճում:

(Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթերով):

Դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառները դատարանին հայտնելու պարտականությունը չկատարելու հետևանքների վերաբերյալ նշումը տես դարձերեսին:


Դատավոր Ա. Մկրտչյանի օգնական՝ Հ. Համբարձումյան



ԴԱՏԱՐԱՆ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ԿԱՄ ՉՆԵՐԿԱՅԱՆԱԼՈՒ ՊԱՏՃԱՌՆԵՐԸ ԴԱՏԱՐԱՆԻՆ ՀԱՅՏՆԵԼՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՉԿԱՏԱՐԵԼՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մաս
Նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:

ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 64-րդ հոդված
Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելը հավասարեցվում է այն հանձնված լինելուն և խոչընդոտ չէ գործը քննելու համար: Ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու մասին նշում է արվում ծանուցագրի վրա, որը վերադարձվում է դատարանին:
Վկայի, փորձագետի և թարգմանչի կողմից ծանուցագիրն ստանալուց հրաժարվելու դեպքում դատարանը որոշում է կայացնում անձին դատարան բերման ենթարկելու մասին:

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Սևան, Աբովյան փողոց, թիվ 6/1

Հեռ..` +374 261 20149

Էլ. փոստ`