Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ1/0102/05/18 վարչական գործով դատական ծանուցագիր

06.12.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ԵՐՐՈՐԴ ԱՆՁ` Լիլիթ Սահակյանին
-----------------------------------------------------
Սյունիքի մարզ, գյուղ Նորավան


Հայտնվում է, որ թիվ ՎԴ1/0102/05/18 գործի նախնական դատական նիստը նշանակվել է 2018թ. դեկտեմբերի 11-ին ժամը 11:30-ին՝ ՀՀ վարչական դատարանի Կապանի նստավայրում /նիստերի դահլիճ 2/ ըստ հայցի Մուշեղ Բաբաջանյանի /ներկայացուցիչ` Ա.Հովհաննիսյանյան/ ընդդեմ ՀՀ կառավարությանն առընթեր ԱԳԿ պետական կոմիտեի հետևյալ պահանջով`
- անվավեր ճանաչել 01.04.2018 թվականին Սուսաննա Ղազարյանի և Սերգեյ, Լուսինե, Լիլիթ, Հասմիկ, ՍուրենՍահակյանների անունով անշարժ գույքի սեփականության իրավունքի 0.2935հա հողամասի մասով պետական գրանցումը:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 19-րդ հոդվածի 7-րդ կետի համաձայն` երրորդ անձինք օգտվում են կողմի բոլոր իրավունքներից և կրում են նրա բոլոր պարտականությունները, բացառությամբ հայց (ներառյալ` հակընդդեմ հայց) ներկայացնելու, հայցի հիմքը և (կամ) առարկան փոխելու, հայցային պահանջների չափը ավելացնելու և (կամ) նվազեցնելու, հայցն ընդունելու կամ հայցից հրաժարվելու և դատական ակտի հարկադիր կատարում պահանջելու իրավունքներից:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 18-րդ հոդվածի համաձայն 1. Կողմերն իրավունք ունեն` 1) ծանոթանալու գործի նյութերին, ստանալու դրանց պատճենները, գործի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ. 2) անելու ինքնաբացարկ հայտնելու միջնորդություններ. 3) ներկայացնելու ապացույցներ և մասնակցելու դրանց հետազոտմանը. 4) հարցեր տալու միմյանց, դատավարության մյուս մասնակիցներին, վկաներին, փորձագետներին և թարգմանիչներին, միջնորդություններ անելու, բացատրություններ տալու դատարանին. 5) գործի քննության ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնելու իրենց դիրքորոշումը, առաջարկները, առարկություններն ու փաստարկները. 6) առարկելու դատավարության մյուս մասնակիցների միջնորդությունների, դիրքորոշման կամ փաստարկների դեմ. 7) սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում բողոքարկելու դատական ակտերը. 8) օգտվելու սույն օրենսգրքով իրենց վերապահված այլ դատավարական իրավունքներից։ 2. Կողմերը կրում են սույն օրենսգրքով սահմանված դատավարական պարտականություններ։ 3. Կողմերը պետք է բարեխղճորեն օգտվեն իրենց դատավարական իրավունքներից և բարեխղճորեն կատարեն իրենց դատավարական պարտականությունները։
Խնդրվում է դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով, իսկ ներկայացուցչի դեպքում` նրա լիազորությունները և անձը հաստատող փաստաթղթերով:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ս.ԳԱՍՊԱՐՅԱՆ

Հասցե` ք.Կապան, Մ.Ստեփանյան 3/2

Հեռ..` +374 285 20004

Էլ. փոստ`