Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱՔԴ 4820/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

07.12.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ կետ

ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Աջափնյակ նստավայր` ք.Երևան, Նազարբեկյան թաղ. 40, աշխատակազմի էլ հասցե՝ datavorshahnazaryan@gmail.com

Գործ թիվ ԵԱՔԴ/4820/02/17
<<05>>դեկտեմբերի 2018թ.
Քաղաքացիական գործով հայցվոր`
Աննա Դավիթի Արշակյանին
/ՀՀ, ք. Երևան, Գ. Արծրունի10 շենք, բն.9/

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Հ. Շահնազարյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Սերգեյ Դավիդի Արշակյանի ընդդեմ Աննա Դավիթի Արշակյանի` Երևան քաղաքի Արտաշիսյան փողոցի 73-րդ շենքի թիվ 15 հասցեում գտնվող բնակարանից Սերգեյ Դավիդի Արշակյանի 9/10-րդ բաժնեմասն առանձնացնելու պահանջի մասին:
Դուք ծանուցվել էիք, որ դատական նիստը տեղի կունենա 2018 թվականի սեպտեմբերի 18-ին և որպես դատական նիստերի անցկացման վայր նշվել էր <<ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9>> հասցեն, սակայն տեղեկացվում է, որ դատական նիստերի անցկացման վայրը փոփոխվել է և այսուհետ դատական նիստերը տեղի են ունենալու ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում:
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը տեղափոխվել և նշանակվել է 2019 թվականի փետրվարի <<12>>-ին, ժամը՝ <<12:00>>-ին ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Աջափնյակ նստավայրում (ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով և դրա պատճենով կանչվում եք Դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79 հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն է.
- դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:
Կից ուղարկվում է գործը դատաքննության նշանակելու մասին որոշումը և դրա ուղեկցական գրությունը:

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Նազարբեկյան թաղ.40

Հեռ..` +374 (010) 39 95 96 /ներքին 209/

Էլ. փոստ`