Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԿԴ/4288/02/17 քաղաքացիական գործով Դատական ծանուցագիր

11.12.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի

ԵԿԴ/4288/02/17


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Դատական ծանուցագիր



Մերի Թովմասյանին
(ք. Երևան, Արտաշիսյան փողոց, 44/5/ շենք, 9 բն.)



Սույնով դուք տեղեկացվում եք, որ թիվ ԵԿԴ/4288/02/17 քաղաքացիական գործով ըստ հայցի Ասիա Թովմասյանի, Գոհար Թովմասյանի, Վարդան Թովմասյանի ընդդեմ Մերի Թովմասյանի, երրորդ անձ` Աշոտ Թովմասյանի, Մենտոր Թումասյանի, Նորիկ Թումասյանի, Բարիս Թովմասյանի, Համլետ Թովմասյանի` գույքը տիրազուրկ ճանաչելու և ձեռքբերման վազեմության ուժով դրա նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու պահանջների մասին, բողոքի քննությունը նշանակվել է 2019 թվականի փետրվարի 7-ին, ժամը 12:00-ին, որին Դուք ներկա գտնվելու իրավունք ունեք:
Ձեր բացակայությունն արգելք չի հանդիսանա բողոքի քննության և լուծման համար: Այդուհանդերձ, ներկայանալու պարագայում դատական կազմի կողմից Ձեզ ձայն կտրվի միայն այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքի և/կամ/ դրա պատասխանում նշված փաստարկների պարզաբանման կապակցությամբ անհրաժեշտություն ծագի: Դատարանին անձը հաստատող փաստաթուղթ չներկայացնելու դեպքում դատական նիստի ժամանակ կողմին /վերջինիս ներկայացուցչին/ ձայն չի տրվի:
Դատական նիստը տեղի կունենա ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի շենքում (ք.Երևան, Գ.Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 14):



Դատավորի օգնական՝ Լ. Ղուկասյան

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410 448408 /330/

Էլ. փոստ`