թիվ ԳԴ/0223/02/15 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին
12.12.2018
Քաղաքացիական գործով պատասխանող՝
Մելիք Բորիկի Մարգարյանին
Հասցե՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի, գ. Կարմիր, Գ.Նժդեհի 18
ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Ոսկանյան) վարույթում է գտնվում ԳԴ/0223/02/15 քաղաքացիական գործն ըստ հայցի «Յունիբանկ» ԲԲԸ ընդդեմ Մելիք Բորիկի Մարգարյանի, երրորդ անձ` Բորիկ Կարապետի Մարգարյան, Լիլիա Վաչիկի Շահբազյան, Արփինե Բորիկի Մարգարյան՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող անշարժ գույքից բաժին առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:
Դատավարական փաստաթղթերը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով պատասխանող Մելիք Բորիկի Մարգարյանին (ՀՀ Գեղարքունիքի մարզի, գ. Կարմիր, Գ.Նժդեհի 18), սակայն ծրարը վերադարձվել է դատարան` «բացակա» նշումով:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության Դատարանի Գավառի նստավայրում(ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ Սայադյան 18) դրանց ծանոթանալու նպատակով:
Ի գիտություն
Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարականփաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
Դ/Ն ՔԱՐՏՈՒՂԱՐ Ռ.ԲԱԴԵՅԱՆ
Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք, Գավառ, Սայադյան 18
Հեռ..` +374 264 24244
Վեբ կայք` www.DataLex.am
Էլ. փոստ`