Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԳԴ/0223 /02/15 քաղաքացիական գործով հրապարակային ծանուցում` դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին

12.12.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Քաղաքացիական գործով երրորդ անձ՝
Բորիկ Կարապետի Մարգարյանին
Լիլիա Վաչիկի Շահբազյանին
Հասցե՝ ՀՀ Գեղարքունիքի մարզի, գ. Կարմիր

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Ա. Ոսկանյան) վարույթում է գտնվում ԳԴ/0223/02/15 քաղաքացիական գործն ըստ հայցի «Յունիբանկ» ԲԲԸ ընդդեմ Մելիք Բորիկի Մարգարյանի, երրորդ անձ` Բորիկ Կարապետի Մարգարյան, Լիլիա Վաչիկի Շահբազյան, Արփինե Բորիկի Մարգարյան՝ ընդհանուր սեփականություն հանդիսացող անշարժ գույքից բաժին առանձնացնելու, իսկ դրա անհնարինության դեպքում հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:
Դատավարական փաստաթղթերը ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվել են նույն քաղաքացիական գործով երրորդ անձ Բորիկ Կարապետի Մարգարյանին և Լիլիա Վաչիկի Շահբազյանին, (ՀՀ Գեղարքունիքի մարզի, գ. Կարմիր), սակայն ծրարը վերադարձվել է դատարան` «բացակա» նշումով:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածով, Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության Դատարանի Գավառի նստավայրում(ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ Սայադյան 18) դրանց ծանոթանալու նպատակով:
Ի գիտություն

Դատավարական փաստաթղթերի դեպոնացման մասին հրապարակային ծանուցումը Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելուց հետո՝ 15-րդ օրը, դատավարականփաստաթղթերը համարվում են հանձնված (ստացված), իսկ անձը համարվում է պատշաճ ծանուցված:
Դ/Ն ՔԱՐՏՈՒՂԱՐ Ռ.ԲԱԴԵՅԱՆ

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք, Գավառ, Սայադյան 18

Հեռ..` +374 264 24244

Վեբ կայք` www.DataLex.am

Էլ. փոստ`