Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ3/1206/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

12.12.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրնեսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Քաղաքացիական գործ թիվ ՇԴ3/1206/02/18
ՈՐՈՇՈՒՄ
ԴԻՄՈՒՄԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔՈՒՄ ԳՈՒՅՔԸ ՏԻՐԱԶՈՒՐԿ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾ ՀԱՐՈՒՑԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՀՐԱՊԱՐԱԿԵԼՈՒ ԵՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
նախագահությամբ դատավոր` Լ. Հովհաննիսյանի

2018 թվականի դեկտեմբերի «12»-ին (ք. Մարալիկ)
ծանոթանալով ՀՀ ԱՆ <<Արթիկ>> ՔԿՀ պետի (հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, գ. Հառիճ, այսուհետ նաև՝ Դիմող կամ Դիմումատու)` շարժական գույքեր հանդիսացող 1) MTC Smart start տեսակի, 2) Նոկիա RM-944 տեսակի, 3) Նոկիա 1616 տեսակի, 4) Սամսունգ GT-S 6312 տեսակի, 5) Նոկիա X 1-01 տեսակի, 6) Նոկիա 200 տեսակի, 7) Բիլայն Ա-103 տեսակի, 8) Այֆոն 4 տեսակի և 9) Հայթել Տ 788 տեսակի բջջային հեռախոսները տիրազուրկ ճանաչելու և օրենքով սահմանված կարգով դրանց իրացումից ստացված միջոցները պետական բյուջե փոխանցելու պահանջների մասին դիմումին՝
ՊԱՐԶԵՑԻ
I. Դիմումը ներկայացված է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 121-րդ, 122-րդ, 235-236-րդ, 242-244-րդ հոդվածների պահանջներին համապատասխան:
Դիմումը և դրան կից փաստաթղթերը դատավորի աշխատակազմին տրամադրվել են 03.11.2018 թվականին:
Դիմումը ընդդատյա է ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանին, քանի որ այն ներկայացվել է դիմողի հաշվառման (գտնվելու) վայրի և (կամ) հաշվառման վայր չունենալու դեպքում՝ բնակվելու վայրի առաջին ատյանի դատարան:
Դիմումի ընդունումը մերժելու կամ այն վերադարձնելու հիմքեր չկան:
II. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 244-րդ հոդվածի համաձայն.
<<1. Սույն գլխով նախատեսված գործի նախապատրաստումը դատաքննությանն իրականացվում է նախնական դատական նիստում: Նախնական դատական նիստի ընթացքում առաջին ատյանի դատարանը`

1) հարցումներ է կատարում համապատասխան մարմիններին` տիրազուրկ ճանաչվող գույքի վերաբերյալ տեղեկություններ ստանալու նպատակով.
2) գործում առկա տեղեկությունների հիման վրա միջոցներ է ձեռնարկում գույքի սեփականատիրոջը որպես վկա ներգրավելու ուղղությամբ.
3) Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում հաղորդագրություն է հրապարակում տվյալ գույքը տիրազուրկ ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին>>:
Վերը նշված դատավարական նորմի կիրառմամբ Դատարանը գտնում է, որ սույն գործով պետք է գույքը տիրազուրկ ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում հաղորդագրություն հրապարակել՝ տեղադրելով սույն որոշումը, որում արված է նշում այն մասին, թե որ գույքն է տիրազուրկ ճանաչվելու, տիրազուրկ ճանաչվող գույքի հիմնական տարբերակիչ հատկանիշների նկարագրությունը:

III. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 244-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ սույն գլխով նախատեսված գործի նախապատրաստումը դատաքննությանն իրականացվում է նախնական դատական նիստում:
Դատարանը, ելնելով անձին շարժական գույքը տիրազուրկ ճանաչելու և դրա նկատմամբ դիմողի սեփականության իրավունքը ճանաչելու վերաբերյալ դիմումի հիման վրա հարուցված գործի առանձնահատկությունից և նկատի ունենալով այն, որ օրենսդրի կողմից ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով նշված դիմումի համար սահմանվել է բացառություն՝ պարտադիր կերպով նախնական դատական նիստի նշանակում, գտնում է, որ սույն գործով անհրաժեշտ է հրավիրել նախնական դատական նիստ և օրենսգրքի 244-րդ հոդվածում նշված մնացած գործողությունները կատարել նաև նախնական դատական նիստի ընթացքում:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 5-րդ, 31-րդ, 39-րդ, 124-րդ, 125-րդ, 165-րդ, 188-րդ, 199-րդ, 200-րդ, 235-236-րդ, 242-244-րդ, 253-րդ հոդվածներով`
ՈՐՈՇԵՑԻ
1. Դիմումն ընդունել վարույթ և հրավիրել նախնական դատական նիստ 2019 թվականի փետրվարի 26-ին` ժամը «12:00»-ին, դատարանում (ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հրանտ Շահինյան 198):
2. Գույքը տիրազուրկ ճանաչելու վերաբերյալ գործ հարուցելու մասին Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում հաղորդագրություն հրապարակել՝ տեղադրելով սույն որոշումը:
3. Որոշումը սահմանված կարգով ուղարկել Դիմողին:
4. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից և ենթակա չէ բողոքարկման:

ԴԱՏԱՎՈՐ՝ Լ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հ.Շահինյան 198

Հեռ..` +374/242 21898

Էլ. փոստ`