Թիվ ԼԴ/1932/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
12.12.2018
Պատասխանող՝ Անդրանիկ Շահենի Սերգոյանին
/Լոռու մարզ, ք.Վանաձոր, Տարոն 2, ՔՇՀ 3, 20-8/
ՀՀ Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի /դատավոր Ա.Վարդանյան/ վարույթում է գտնվում ըստ հայցի <<Բիբլոս Բանկ Արմենիա>> ՓԲ ընկերության ընդդեմ Անդրանիկ Շահենի Սերգոյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին հա. ԼԴ/1932/02/18 քաղաքացիական գործը:
2018 թվականի սեպտեմբերի 07-ի դատական ծանուցագրով Դուք պատշաճ կերպով ծանուցվել էիք, որ սույն քաղաքացիական գործով 2018թ. նոյեմբերի 21-ին, ժամը 16:30-ին նշանակվել է նախնական դատական նիստ, սակայն նշված օրը և ժամին Դուք չեք ներկայացել կամ ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը նշանակված նախնական դատական նիստին, ինչպես նաև դատարանին չեք խնդրել գործը քննել Ձեր բացակայությամբ` ներկայացված փաստաթղթերի և նյութերի հիման վրա, կամ դատական նիստն անցկացնել Ձեր բացակայությամբ:
2018թ. նոյեմբերի 21-ին, ժամը 16:30-ին նշանակված նախնական դատական նիստը վերոնշյալի պատճառով հետաձգվել և նշանակվել է 2019թ. հունվարի 31-ին, ժամը 16:30-ին (ք.Վանաձոր, Մխիթար Գոշի 6, դատական նիստերի դահլիճ հա. 5) և Դուք նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով, և դրա պատճենով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով` որպես պատասխանող:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՆՈՒՇ ՓԻԼՈՅԱՆ
Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք.Վանաձոր, Մխիթար Գոշի 6
Հեռ..` +37432222-33-93
Էլ. փոստ`