Թիվ ԵԱԴԴ/4155/02/16 քաղաքացիականգործով դատական ծանուցագիր
12.12.2018
Թիվ ԵԱԴԴ/4155/02/16 քաղաքացիականգործով
դատական ծանուցագիր
<<Նորաշեն-2007>> Ս/Կ-ի նախագահ Արմեն Թադևոսյանին
ՀՀ, ք. Երևան, Չարբախ 3 փողոց, 1 նրբ., 22 տուն
ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ս.Երիցյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Գագիկ Ղուկասի Գրիգորյանի ընդդեմ Նարինե Ռաֆիկի Կարապետյանի, <<Նորաշեն-2007>> Ս/Կ-ի նախագահի Արմեն Թադևոսյանի, պատասխանող կողմում ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ պատասխանող <<Նորաշեն-2007>> ՍԿ-ի սնանկության գործով կառավարիչ Արման Սարգսյանի, Արմեն Սարդարյանի, ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Երևան տարածքի ստորաբաժանման, Հասմիկ Խլոյանի` պայմանագիրն անվավեր ճանաչելու, անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը ճանաչելու և սեփականության իրավունքի պետական գրանցումը անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոնշյալ քաղաքացիական գործով դատական նիստի օր է սահմանվել 2019 թվականի հունվարի 16-ին, ժամը 15:30-ին (ք.Երևան, Նազարբեկյան թաղամաս, 40, 1-ին հարկ, դատական նիստերի թիվ 2 դահլիճ, հեռ. 39-05-20), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք դատարան վերոնշյալ քաղաքացիական գործով մասնակցելու որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջներից ելնելով՝ Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքների մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները՝ խնդրվում է ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված դատական նիստին:
Դատավորի օգնական Հ.Գևորգյան
Հասցե` ՀՀ,ք. Երևան, Նազարբեկյան 40
Հեռ..` +374 10 390520
Էլ. փոստ`