Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱԴԴ/4283/02/15 քաղաքացիական գործով Դատական ծանուցագիր

12.12.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԱԴԴ/4283/02/15 քաղաքացիական գործով
Դատական ծանուցագիր
Պատասխանող՝ <<Նորաշեն 2007>> սպառողական կոոպերատիվին
ՀՀ, ք. Երևան, Դավթաշեն 4 թաղ., 15շ., 1-ին հարկ
ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ս.Երիցյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն, ըստ հայցի Հուսիկ Արտաշեսի Ղազարյանի, Սուսաննա Մկրտչի Պապոյանի, Ծովինար Հրանտի Գրիգորյանի, Սոֆելյա Վարազդատի Վարդանյանի, Վարդգես Օթարիկի Տիգրանյանի, Նելլի Հրանտի Մկրտչյանի, Մերի Տիգրանի Խաչատրյանի, Հովսեփ Գևորգի Խլոյանի, Սպարտակ Գառնիկի Հարությունյանի, Սայրոս Վահրամի Սահակյանի, Վերա Արամի Անտոնյանի, Իշխան Մերուժանի Սաֆարյանի, Արամայիս Արշալույսի Ղուկասյանի, Արաքսյա Սերգոյի Սուքիասյանի, Էդվարդ Արշավիրի Խլղաթյանի, էլմիրա Նորայրի Խաչատրյանի, Եվա Սարոյի Խլղաթյանի, Ստեփան Սարոյի Խլղաթյանի, Իշխան Արշավիրի Խլղաթյանի, Այծեմնիկ Արամայիսի Թորոսյանի, Հասմիկ Սերգեյի Պարազյանի և Համազասպ էդիկի Մարգարյանի ընդդեմ Վիգեն Ղանդիլյանի, Վիտալի Ալբերտի Մանուչարյանի, <<Նորաշեն 2007>> սպառողական կոոպերատիվի և Արտաշես Արևշատի Մելիքյանի՝ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրերն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոնշյալ քաղաքացիական գործով դատական նիստի օր է սահմանվել 2019 թվականի հունվարի 17-ին, ժամը 11:00-ին (ք.Երևան, Նազարբեկյան թաղամաս, 40, 1-ին հարկ, դատական նիստերի թիվ 2 դահլիճ, հեռ. 39-05-20), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք դատարան վերոնշյալ քաղաքացիական գործով մասնակցելու որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 439-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն` սույն օրենսգրքի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ առաջին ատյանի դատարանի վարույթում գտնվող գործերը առաջին ատյանի դատարանում քննվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության 1998 թվականի հունիսի 17-ի օրենսգրքի նորմերով:
ՀՀ քաղաքացիական դատավարությա ն օրենսգրքի 79-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով՝ Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498-րդ հոդվածի 1-ին մասի, 118-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները՝ խնդրվում է ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված դատական նիստին:
Դատավորի օգնական Հ. Գևորգյան

Հասցե` ՀՀ,ք. Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 390520

Էլ. փոստ`