Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/18649/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

13.12.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԴ/18649/02/18 քաղաքացիականգործով
դատական ծանուցագիր

պատասխանող` Լիաննա Մարգարյանին
ՀՀ, ք. Երևան, Իսակովի փող., 9/2

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ս.Երիցյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի <<Սևան>> ազգային պարկ>> ՊՈԱԿ-ի ընդդեմ Լիաննա Կիրյակի Մարգարյանի` գումար բռնագանձելու և 16.02.2007 թվականին կնքված և 29.04.2007 թվականին նոտարական վավերացում ստացած պետական սեփականսություն հանսիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին թիվ 673 պայմանագիրը միակողմանի վաղաժամկետ լուծելու պահանջների մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոնշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստի օր է սահմանվել 2019 թվականի հունվարի 9-ին, ժամը 11:00-ին (ք.Երևան, Նազարբեկյան թաղամաս, 40, 1-ին հարկ, դատական նիստերի թիվ 2 դահլիճ, հեռ. 39-05-20), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք դատարան վերոնշյալ քաղաքացիական գործով մասնակցելու որպես դատավարության կողմ:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ կետի 6-րդ ենթակետի պահանջներից ելնելով՝ Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքների մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ կետի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները՝ խնդրվում է ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված դատական նիստին:



Դատավորի օգնական Հ.Գևորգյան

Հասցե` ՀՀ,ք. Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 390520

Էլ. փոստ`