Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Դատական Ծանուցագիր ԱՎԴ3/0825/02/18

13.12.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի5-րդ և 6-րդ մաս



ԱՎԴ3/0825/02/18



ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

27.11.2018 թ ք.Վայք

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Հ. Դարբինյանի , քննության առնելով <<Յուքոմ >> ՍՊԸ -ի ընդդեմ Անդրանիկ Մովսեսի Կարապետյանի ` գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԱՎԴ3/0825/02/18 քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին հարցը

Պ Ա Ր Զ Ե Ց

<<Յուքոմ >> ՍՊԸ -ն 30.07.2018թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Անդրանիկ Մովսեսի Կարապետյանի ` գումարի բռնագանձման պահանջի մասին, որը դատարանի 08.08.2018թ. որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ:
Պատասխանողին պատշաճ ձևով ուղարկվել է հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև նախազգուշացում հայցադիմումին պատասխան ներկայացնելու անհրաժեշտության և պատասխան չներկայացնելու դեպքում նախատեսված իրավական հետևանքների մասին:Առաքանիները վերադարձվել է դատարան և կատարվել է ՀՀ քաաքացիական դատավարությամբ սահմանված բոլոր գործողությունները , հայցապահանջի դեմ առարկություններ կամ միջնորդություններ չեն ներկայացվել:
Այսպիսով, դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելն արգելող հիմքեր չկան:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ, 300-րդ հոդվածով, դատարանը
Ո Ր Ո Շ Ե Ց

Թիվ ԱՎԴ3/0825/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի <<Յուքոմ >> ՍՊԸ -ի ընդդեմ Անդրանիկ Մովսեսի Կարապետյանի ` գումարի բռնագանձման պահանջի մասին քննել պարզեցված վարույթի կարգով և վճռի հրապարակման օր նշանակել 2018 թ. դեկտեմբերի 21-ին, ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում /նստավայրը` ք. Վայք , հասցեն` ՀՀ Վայոց Ձորի մարզ , ք. Վայք , Ջերմուկի խճուղի 8/:

Հասցե` ՀՀ, ք. Վայք, Ջերմուկի խճուղի 8

Հեռ..` +374 282 23224

Էլ. փոստ`