Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԴԱտական ծանուցագիր ԱՎԴ1/1394/02/18

13.12.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի5-րդ և 6-րդ մաս


ԱՎԴ1/1394/02/18



ՀՀ ԱՐԱՐԱՏԻ ԵՎ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ԳՈՐԾԸ ՊԱՐԶԵՑՎԱԾ ՎԱՐՈՒՅԹԻ ԿԱՐԳՈՎ ՔՆՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

16.11.2018 թ ք.Վայք

ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանը` նախագահությամբ դատավոր Հ. Դարբինյանի , քննության առնելով <<Արդշինբանկ >> ՓԲԸ -ի ընդդեմ Վարդան Հակոբի Մախուլյանի ` գումարի բռնագանձման պահանջի մասին թիվ ԱՎԴ1/1394/02/18 քաղաքացիական գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին հարցը

Պ Ա Ր Զ Ե Ց

<<Արդշինբանկ >> ՓԲԸ -ն 06.08.2018թ. հայցադիմում է ներկայացրել ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ Վարդան Հակոբի Մախուլյանի ` գումարի բռնագանձման պահանջի մասին, որը դատարանի 16.08.2018թ. որոշմամբ ընդունվել է վարույթ:
Պատասխանողին պատշաճ ձևով ուղարկվել է հայցադիմումի և դրան կից փաստաթղթերի պատճենները, ինչպես նաև նախազգուշացում հայցադիմումին պատասխան ներկայացնելու անհրաժեշտության և պատասխան չներկայացնելու դեպքում նախատեսված իրավական հետևանքների մասին, սակայն հայցադիմումի պատասխան, հայցապահանջի դեմ առարկություններ կամ միջնորդություններ չեն ներկայացվել:
Այսպիսով, դատարանը գտնում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքով 297-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված` գործը պարզեցված վարույթի կարգով քննելն արգելող հիմքեր չկան:
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 298-րդ, 300-րդ հոդվածով, դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց

Ըստ հայցի <<Արդշինբանկ >> ՓԲԸ -ի ընդդեմ Վարդան Հակոբի Մախուլյանի ` գումարի բռնագանձման պահանջի մասին Թիվ ԱՎԴ1/1394/02/18 քաղաքացիական գործը քննել պարզեցված վարույթի կարգով և վճռի հրապարակման օր նշանակել 2018 թ. դեկտեմբերի 17-ին, ՀՀ Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում /նստավայրը` ք. Վայք , հասցեն` ՀՀ Վայոց Ձորի մարզ , ք. Վայք , Ջերմուկի խճուղի 8/:
Դատավոր Հ. Դարբինյան

Հասցե` ՀՀ, ք. Վայք, Ջերմուկի խճուղի 8

Հեռ..` +374 282 23224

Էլ. փոստ`