Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/19228/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

13.12.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Դատական ծանուցագիր

Պատասխանող Անդրանիկ Աշոտի Գալստյանին
(ՀՀ քաղաք Երևան, Կոնդ, տուն 95)

Թիվ ԵԴ/19228/02/18 քաղաքացիական գործով դատարանի`եզրափակիչ դատական ակտը՝ վճիռը, կհրապարակվի դատական իշխանության պաշտոնական կայքի միջոցով 20.02.2019 թվականին:
Ձեզ պարզաբանվում է նաև, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 299-րդ հոդվածով ամրագրված է, որ գործին մասնակցող անձանց նյութաիրավական պահանջների և առարկությունների հիմքում ընկած փաստերը և դրանք հիմնավորող ապացույցները, ինչպես նաև միջնորդությունները պետք է ներկայացվեն գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումն ստանալու օրվանից ոչ ուշ, քան երկշաբաթյա ժամկետում: Ելնելով գործի առանձնահատկություններից՝ գործին մասնակցող անձի միջնորդությամբ նշված ժամկետը կարող է երկարաձգվել դատարանի որոշմամբ: Պարզեցված վարույթի շրջանակներում հակընդդեմ հայց կարող է ներկայացվել սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում: Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետների խախտմամբ վկայակոչված փաստերը հաշվի չեն առնվում, իսկ դատավարական փաստաթղթերը և ապացույցները դատարանի որոշմամբ վերադարձվում են դրանք ներկայացնող անձանց, բացառությամբ այն դեպքերի, երբ դրանք վկայակոչողը (ներկայացնողը) հիմնավորում է սահմանված ժամկետում տվյալ փաստը վկայակոչելու, դատավարական փաստաթուղթը կամ ապացույցը ներկայացնելու անհնարինությունը՝ իրենից անկախ պատճառներով: Գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին դատարանի որոշումը կայացվելու պահից հայցի առարկան կամ հիմքը փոփոխել չի թույլատրվում:
Միաժամանակ տեղեկացվում է, որ հետևյալ դատավարական փաստաթղթերը՝ ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի «Հայցադիմումը վարույթ ընդունելու մասին» և «Գործը պարզեցված վարույթի կարգով քննելու մասին» որոշումները դեպոնացված են ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Արաբկիրի նստավայրում՝ ՀՀ քաղաք Երևան Հրաչյա Ներսիսյան փողոց թիվ 10 հասցեում, որոնց պատասխանողը կարող է ծանոթանալ:

ԴԱՏԱՎՈՐԻ ԳՈՐԾԱՎԱՐ՝ Է.ՓԱՆՈՍՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Հր.Ներսիսյան 10

Հեռ..` +374 10 209776

Էլ. փոստ`