Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱԴԴ/0814/02/10 քաղաքացիական գործով պատասխանող Գևորգ Գարանյանի վերաբերյալ դատական ծանուցագիրը

13.12.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԵԱԴԴ/0814/02/10
14 դեկտեմբերի 2018թ.

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ
Երրորդ անձ` Գևորգ Գարանյանին
/ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Զ. Սմբատի փ., տուն 3/

Դատարանի (դատավոր L.Սարգսյան) վարույթում է գտնվում թիվ ԵԱԴԴ/0814/02/10 քաղաքացիական գործն ըստ հայցի Սիլվա Վազգենի Գարանյանի ընդդեմ Սիրանուշ Սիմոնյանի, Սիլվա Գևորգի Գարանյանի, Մելինե Գարանյանի` բնակարանից վտարելու պահանջի մասին և ըստ հակընդդեմ հայցի Սիրանուշ Սիմոնյանի, Սիլվա Գևորգի Գարանյանի, Մելինե Գևորգի Գարանյանի ընդդեմ Սիլվա Վազգենի Գարանյանի, Աջափնյակ նոտարական տարածքի նոտար Ռոզա Առաքելյանի, երրորդ անձիք` Գևորգ Գարանյանի, Երևան համայնք` Գևորգ Գարանյանին 1/5-րդ բաժին սեփականատեր ճանաչելու, ժառանգության իրավունքի վկայագիրն անվավեր ճանաչելու և սեփականության իրավունքի գրանցամատյանի գրառումն անվավեր ճանաչելու պահանջների մասին:
Դուք որպես երրորդ անձ` տեղեկացվում եք նախնական դատական նիստի մասին, որը տեղի կունենա 2019թ. հունվարի 30-ին, ժամը՝ 14:00-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում /հասցե` ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջան, Օտյան 53/2, դահլիճ 3/:
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
Անհրաժեշտ է ներկայացնել գրավոր ապացույցների բնօրինակները կամ պատշաճ վավերացված պատճենները:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ:

Դատավորի օգնական` Ռ.Ավագյան

Հասցե` ք. Երևան, Օտյան 53/2

Հեռ..` +374 10-74-28-90

Էլ. փոստ`