Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/3522/02/18 քաղաքացիական գործով ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ ներգրավված Իրինա Կոլյայի Սիմոնյանին ուղղված դատական ծանուցում

15.12.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

ԳՈՐԾՈՎ ԻՆՔՆՈՒՐՈՒՅՆ ՊԱՀԱՆՋՆԵՐ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՂ ԵՐՐՈՐԴ ԱՆՁ`
ԻՐԻՆԱ ԿՈԼՅԱՅԻ ՍԻՄՈՆՅԱՆԻՆ
/Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Վանաձոր, Սունդուկյան փողոց, 6 տուն


Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ա.Մկոյանը վարույթ է ընդունել հայցադիմումն ըստ հայցի Անահիտ Լևոնի Աբովյանի ընդդեմ Արթուր Կոլյայի Սիմոնյանի` ժառանգության ընդունման փաստը հաստատելու և ժառանգությունը բաժանելու պահանջների մասին:
Քաղաքացիական գործով Դուք ներգրավվել եք որպես վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձ:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձինք օգտվում են հայցվորի բոլոր իրավունքներից և կրում են նրա բոլոր պարտականությունները:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ հայցադիմումը և կից փաստաթղթերը դեպոնացված են Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի Սպիտակի նստավայրում, որոնց կարող եք ծանոթանալ մինչև 2019 թվականի հունվարի 14-ը:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Հասցե` ՀՀ, Լոռու մարզ, ք. Սպիտակ, Ալեք Մանուկյան 2/10

Հեռ..` +374 255 22203

Էլ. փոստ`