Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/0208/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

18.12.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Սոնյա Կուրղինյանին
(ՀՀ, Լոռու մարզ, ք.Վանաձոր, Ստեփանյան 1-ին, 1-ին նրբ.)


Քաղաքացիական գործի համարը` ԼԴ/0208/02/16
Կողմերը և պահանջը` ըստ հայցի Վաչիկ Կարապետյանի, Լուսինե Ամիրբեկյանի ընդդեմ Նաիրա Մկրտչյանի, Գերասիմ Անդրեասյանի և Սոնյա Կուրղինյանի` Վաչիկ Կարապետյանի և Նաիրա Մկրտչյանի միջև 06.10.2008 թվականին կնքված թիվ 5842 առուվաճառքի պայմանագիրը շինծու ճանաչել, իսկ փոխարենը կնքված համարել Վաչիկ Կարապետյանի և Նաիրա Մկրտչանի և/կամ Գերասիմ Անդրեասյանի միջև Վանաձոր քաղաքի Մոսկովյան փողոցի թիվ 50/4 հասցեում գտնվող առանձնատունը Նաիրա Մկրտչյանի կողմից գրավադրելու միջոցով վարկ ստանալու և այն ամբողջությամբ Վարիկ Կարապետյանին փոխանցելու, ինչպես նաև հիշյալ առանձնատունը նորից Վաչիկ Կարապետյանին սեփականության իրավունքով փոխանցելու պարտավորության մասին պայմանագիրը, որը չկատարելու արդյունքում Նաիրա Մկրտչյանը և/կամ Գերասիմ Անդրեասյանը պետք է հետ վերադարձնեն հիշյալ առանձնատունը Վաչիկ Կարապետյանին, ինչպես նաև շինծու ճանաչել 23.08.2011 թվականին Լուսինե Ամիրբեկյանի և Նաիրա Մկրտչայնի միջև կնքված թիվ 2142-Բ/2011Վ հիփոթեքի պայմանագիրը, իսկ փոխարենը կնքված համարել Վաչիկ Կարապետյանի և Նաիրա Մկրտչայնի և/կամ Գերասիմ Անդրեասյանի միջև փոխառության պայմանագիրը, ըստ իրական պայմանավորվածության` 2.600.000 ՀՀ դրամ գումարը Վաչիկ Կարապետյանին և/կամ Լուսինե Ամիրբեկյանին մի քանի ամիս անց` հիշյալ առանձնատանը կից հացամթերքի արտադրության համար նախատեսված շինությունը կառուցելուց հետո պահանջի մասին:




Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը` վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ, (հիմք` 23.11.2018 թվականի որոշումը):
Դատական նիստի օրը, ժամը և վայրը` 17.01.2019թ. ժամը` 10:30, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի շենք (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 18)։

Ի գիտություն` Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան` սկսած վերաքննիչ բողոքի պատճենը ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուն հաջորդող 15-րդ օրը (հիմք` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ):
Բողոքաբերի և գործին մասնակցող անձանց չներկայանալն արգելք չէ բողոքը քննելու համար (հիմք`ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մաս)։
Դատական կազմում ընդգրկված դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու զեկուցողին, գործին մաuնակցող անձանց (հիմք`ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասեր)։

Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am դատական տեղեկատվական կայքից:

Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:

Դատավորի օգնական` Թամարա Ղուկասյան

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410 448408 347

Էլ. փոստ`