Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՎԴ/10505/05/18 վարչական գործով դատական ծանուցագիր

25.12.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք.Երևան, Գ. Նժդեհի 23, հեռ. +(37410) 44-71-21/219/
ԴԴ-9-Ե-_____________
21-ը նոյեմբերի, 2018թ
Երրորդ անձիք`
Տիկին Նվարդ Պետրոսյանին
Տիկին Լուիզա Գալստյանին
ՀՀ, ք.Աբովյան, Ռոստովյան 20/1
Հարգելի Տիկին Պետրոսյանին
Հարգելի Տիկին Գալստյանին

Տեղեկացնում եմ, որ ՎԴ/10505/05/18 վարչական գործն ըստ հայցի Օֆիկ Գասպարյանի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի` Երևանի քաղաքապետի 18.11.2008 թվականի Երկաթուղայինների 1-ին փողոցի հ.20 բնակելի տան նկատմամբ Նվարդ Պետրոսյանի, Լուիզա Գալստյանի գույքային իրավունքները վերականգնելու, 91,5 քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին թիվ 5390-Ա որոշումն անվավեր ճանաչելու և, որպես հետևանք, 08.12.2008 թվականին Երևանի քաղաքապետի, Նվարդ Պետրոսյանի և Լուիզա Գալստյանի միջև նոտարական վավերացմամբ կնքված՝ հողամասի ուղղակի վաճառքի մասին թիվ 9959 պայմանագիրը, Երևանի քաղաքապետի՝ Երևան քաղաքում անշարժ գույքի հասցեներ տրամադրելու մասին 17.12.2008 թվականի թիվ 6053-Ա որոշումը՝ Երկաթուղայինների 1-ին փողոցի հ.20 հասցեում գտնվող անշարժ գույքին Ռոստովյան 20/1 հասցե տրամադրելու մասով, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից 19.01.2009 թվականին կատարված՝ ք.Երևան, Ռոստովյան 20/1 հասցեի նկատմամբ Նվարդ Պետրոսյանի և Լուիզա Գալստյանի սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու պահանջի մասին , դատաքննությունը տեղի կունենա 2019 թվականի փետրվարի 14-ին, ժամը 14:30-ին, ՀՀ վարչական դատարանի շենքում (քաղաք Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, թիվ 11 դատական նիստերի դահլիճ):
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի հանաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ կարգով ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:


Հարգանքով`

Վարչական դատարանի դատավոր
Կարեն Զարիկյան

Հասցե` ք.Երևան,Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121/219/

Էլ. փոստ`