Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱԴԴ/2553/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

26.12.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ կետ


ՀՀ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ

Աջափնյակ նստավայր` ք.Երևան, Նազարբեկյան թաղ. 40, աշխատակազմի էլ հասցե՝ datavorshahnazaryan@gmail.com

Գործ թիվ ԵԱԴԴ/2553/02/17
<<07>> դեկտեմբերի 2018թ.
Քաղաքացիական գործով երրորդ անձ`
Արմեն Արտավազդի Հակոբյանին
/ՀՀ, Երևան, Բաշինջաղյան փ., 169շ., բն.43/

ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Հ. Շահնազարյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի` <<Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո>> ԻԱՄ-ի ընդդեմ Արսեն Արտավազդի Հակոբյանի, երրորդ անձ` Արմեն Արտավազդի Հակոբյանի՝ Երևան քաղաքի Բաշինջաղյան փողոցի 169 շենքի, թիվ 43 հասցեում գտնվող բնակարանից Արսեն Արտավազդի Հակոբյանի 9/24 բաժինն առանձնացնելու, անհնարինության դեպքում հրապարակային սակարկություններով վաճառելու, բռնագանձումը Պատասխանողի բաժնի վրա տարածելու, ինչպես նաև նախապես վճարված պետական տուրքի գումարի բռնագանձման պահանջների մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2019 թվականի փետրվարի 19-ին, ժամը 12:20-ին (ք. Երևան, Նազարբեկյան թաղ. 40), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով մասնակցելու` որպես դատավարության կողմ։
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79 հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118 հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն է.
- դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:
Տեղեկացնում եմ նաև, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օերնսգքրի 1498-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետով Դատարանը կողմերի հետ քննարկել է ապացուցում պահանջող փաստերի շրջանակը և ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` կողմերի միջև բաշխել է ապացուցման պարտականությունը, ինչպես նաև սահմանել է ապացույցներ ներկայացնելու ժամկետ՝ մինչև հաջորդ դատական նիստը:
Տեղեկացնում եմ նաև, որ Դուք կարող եք ստանալ դատական նիստի համակարգչային ձայնագրման կրիչի բնօրինակից պատճենահանված կրիչը` վճարելով համապատասխան պետական տուրք:
Հարգանքով`
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Նազարբեկյան թաղ.40

Հեռ..` +374 (010) 33 95 96 /ներքին 209/

Էլ. փոստ`