Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ/11339/05/18 վարչական գործով դատական ծանուցագիր

27.12.2018

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Երրորդ անձ «ԼԵՆԱ ԹՈՎՄԱՍՅԱՆ» ՍՊԸ-ին
/ք. Երևան, Վարդանանց 15/4/

Դուք կանչվում եք Հայաստանի Հանրապետության վարչական դատարան որպես պատասխանող վարչական գործով ըստ հայցի «ՀԱՅԲԻԶՆԵՍԲԱՆԿ» ՓԲԸ-ի ընդդեմ Երևանի քաղաքապետարանի, Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի, երրորդ անձինք՝ «ՄԱՆԿԱԿԱՆ ԶՎԱՐՃԱՆՔՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» ՍՊԸ-ի և «ԼԵՆԱ ԹՈՎՄԱՍՅԱՆ» ՍՊԸ-ի՝ Վարդանանց փողոցի 15/4 հասցեում գտնվող հողամասը երկու առանձին գույքային միավորների բաժանելու մասին Երևանի քաղաքապետի 17.05.2018 թվականի որոշումը, որպես ածանցյալ պահանջ՝ նշված որոշումից բխող իրավունքների պետական գրանցումներն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Նշված գործով դատական նիստը տեղի կունենա 2019թ. փետրվարի 20-ին, ժամը՝ 15:00-ին ՀՀ վարչական դատարանի շենքում /հասցեն՝ ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 20/: /Ներկայանալ անձը և լիազորությունները հաստատող փաստաթղթով/:
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 89-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում դատական նիստ կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:



ԴԱՏԱՎՈՐ ԱՆԻՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ Ս.ՖԱՐՄԱՆՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 447121 /217/

Էլ. փոստ`