Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԼԴ/1062/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

14.01.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7-րդ մաս

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ
ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆ

Ք.Վանաձոր, Մ.Գոշի 6, հեռ. /0322/2-40-39, www.court.am
Գործ թիվ ԼԴ/1062/02/17


Ե-
Էլիզա Բայրամյանին
/ք. Վանաձոր, Բուլղարական 2-րդ ավան, 77 տնակ/


Ուղարկվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ն.Մխիթարյանի 07.11.2018թ. որոշումը` քաղաքացիական գործը վարույթ ընդունելու և նախնական դատական նիստ նշանակելու մասին` բաղկացած « 1 » թերթից:
Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 28-րդ հոդվածի համաձայն`
1. Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն`
1) ծանոթանալ գործի նյութերին, քաղվածքներ անել, ստանալ դրանց պատճենները` հաշվի առնելով սույն օրենսգրքի 8 հոդվածի և այլ օրենքների պահանջները.
2) հայտնել բացարկներ.
3) ներկայացնել ապացույցներ և մասնակցել դրանց հետազոտմանը` հաշվի առնելով սույն օրենսգրքի 8 հոդվածի և այլ օրենքների պահանջները.
4) հարցեր տալ, միջնորդություններ անել, բացատրություններ տալ դատարանին.
5) գործի քննության ընթացքում ծագող բոլոր հարցերի վերաբերյալ ներկայացնել իրենց փաստարկները.
6) առարկել գործին մասնակցող այլ անձանց միջնորդությունների, փաստարկների դեմ.
7) բողոքարկել դատական ակտերը.
8) օգտվել սույն օրենսգրքով իրենց վերապահված այլ դատավարական իրավունքներից:
2. Գործին մասնակցող անձինք կրում են օրենքով սահմանված դատավարական պարտականություններ:
3. Գործին մասնակցող անձինք պետք է իրենց դատավարական իրավունքներից օգտվեն և իրենց դատավարական պարտականությունները կատարեն բարեխղճորեն:
4. Գործին մասնակցող անձինք սուտ բացատրություն կամ սուտ ցուցմունք տալու համար ենթակա են պատասխանատվության` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Միաժամանակ հայտնվում է, որ գործով դատական նիստը նշանակվել է 14.02.2019թ. ժամը 11:30-ին:
Դատական նիստին հրավիրվում եք անձնագրով կամ անձը հաստատող այլ փաստաթղթով` որպես հայցվոր կողմ:
Դատարանի հասցեն է`ք. Վանաձոր, Մ.Գոշի փողոց 6 /դահլիճ թիվ 2/ :



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Գ. ՊՈՂՈՍՅԱՆ

Հասցե` ՀՀ Լոռու մարզ ք. Վանաձոր, Մ. Գոշի 6

Հեռ..` +374 322 2 40 39

Էլ. փոստ`