Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԿԴ/7706/02/18 քաղաքացիական գործով որպես երրորդ անձ Հայկազն Սարիբեկի Նավասարդյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

14.01.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Երրորդ անձ-Հայկազն Սարիբեկի Նավասարդյանին
/ք. Երևան, Ավան, Դ. Վարուժանի 8-31/

Դուք հանդիսանում եք թիվ ԵԴ/7706/02/18 քաղաքացիական գործով ըստ Աշխեն Հայկազնի Նավասարդյանի, ի դեմս լիազոր ներկայացուցիչ Հասմիկ Մարտիրոսյանի ընդդեմ Վահե Արշալույսի Փայտյանի, երրորդ անձինք՝ Հայկազն Սարիբեկի Նավասարդյան, «Երևանի Պետական Համալսարանի շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպություն՝ հայցվորի միանձնյա սեփականության իրավունքի ճանաչման պահանջի մասին, որպես երրորդ անձ:
Տեղեկացնում եմ, որ վերոհիշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստ է նշանակված 11 փետրվարի 2019թ.-ին` ժամը 14:30-ին, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության Արաբկիրի նստավայրում (ք. Երևան, Ներսիսյան 10, դատական նիստերի դահլիճ հա. 2):
Նշված օրը և ժամին Դուք հրավիրվում եք Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան վերոհիշյալ քաղաքացիական գործով որպես երրորդ անձ:
Վերոգրյալի հիման վրա խնդրում եմ ապահովել դատական նիստին Ձեր ներկայացուցչի մասնակցությունը` պատշաճ լիազորագրով և անձը հաստատող փաստաթղթով, իսկ անձամբ մասնակցելու դեպքում՝ ներկայանալ անձնագրով և սոցիալական քարտով` դրա առկայության դեպքում:
Միաժամանակ հայտնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

ԴԱՏԱՎՈՐ՝ Ա.ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Ներսիսյան 10

Հեռ..` 010-20-90-92

Էլ. փոստ`