Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱԵՔԴ/1318/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր:

14.01.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

հայցվոր <<Կանժիլստրոյ>> սահմանափակ
պատասխանատվությամբ ընկերությանը
ք. Երևան, Տպագրիչների 8 շենք, բն. 2

Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր

Սույնով Դուք տեղեկացվում եք այն մասին, որ թիվ ԵԱԵՔԴ/1318/02/17 քաղաքացիական գործով (նախագահող դատավոր Կ. Չիլինգարյան), ըստ հայցի <<Կանժիլստրոյ>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ընդդեմ <<Գնումների աջակցման կենտրոն>> պետական ոչ առևտրային կազմակերպության, Գնումների բողոքարկման խորհրդի և Հայաստանի Հանրապե-տության` հանձին ՀՀ ֆինանսների նախարարության (երրորդ անձ` ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտե)` 31.03.2017թ. թ. ՍՑ-16/17 գործով գնումների բողոքարկ-ման խորհրդի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, Երևան քաղաքի ընդհանուր իրա-վասության դատարանի 02.10.2018թ. վճռի դեմ ՀՀ ֆինանսների նախարարության և Հայաստանի Հանրապետության անունից բերված վերաքննիչ բողոքները քննվելու է 31.01.2019թ., ժամը 10:40-ին նշանակված դատական նիստում, որին ներկա գտնվելու իրավունք ունեք: Այդուհանդերձ, Ձեզ ձայն կտրվի միայն այն դեպքում, երբ դատարանն անհրաժեշտ համարի վերաքննիչ բողոքի և/կամ դրա պատասխանի փաստարկների շուրջ հարցեր տալ Ձեզ: Նման դեպքում Դուք տեղում կկանչվեք պատասխանելու դատարանի հարցերին, սակայն Ձեր բացակայությունն արաելք չի հանդիսանա բողոքի քննության և լուծման համար, իսկ վերաքննիչ բողոքի և/կամ դրա պատասխանի փաստարկները դատարանի կողմից կմեկնաբանվեն դրանցում պարունակվող բառերի և արտահայտությունների տառացի նշանակությամբª օրենքին և դատարանի համոզմունքին համապատասխան:
Դատարանին Ձեր ինքնությունը հաստատող փաստաթուղթ չներկայացվելու դեպքում Ձեզ ձայն չի տրվի որևէ պարագայում:
Դատական նիստը տեղի կունենա ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի շենքում (Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դահլիճ թիվ 17):

ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Շ. ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 448408 /316/

Էլ. փոստ`