Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱՆԴ/4822/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

16.01.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Գուրգեն Ստեփանյանին
/ք. Երևան, Բաղյան փող. 13շ., բն. 55/

Քաղաքացիական գործի համարը` ԵԱՆԴ/4822/02/16
Կողմերը և պահանջը` ըստ հայցի «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության ընդդեմ Գուրգեն Ստեփանյանի «Դավիթ երթուղային տաքսի» փակ բաժնետիրական ընկերության` գումարի բռնագանձման պահանջի մասին:
Վերաքննիչ քաղաքացիական դատարանի որոշումը` վերաքննիչ բողոքն ընդունվել է վարույթ, (հիմք` 12.12.2018 թվականի որոշումը):
Դատական նիստի օրը, ժամը և վայրը` 07.02.2019թ. ժամը` 10:20, ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի շենք (ք.Երևան, Գ.Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 18)։

Ի գիտություն` Գործին մասնակցող անձինք իրավունք ունեն ներկայացնելու վերաքննիչ բողոքի պատասխան` սկսած վերաքննիչ բողոքի պատճենը ստանալու օրվանից մինչև վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը ստանալուն հաջորդող 15-րդ օրը (հիմք` ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 369-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետ):
Բողոքաբերի և գործին մասնակցող անձանց չներկայանալն արգելք չէ բողոքը քննելու համար (հիմք`ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 375-րդհոդվածի 1-ին մաս)։
Դատական կազմում ընդգրկված դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու զեկուցողին, գործին մաuնակցող անձանց (հիմք`ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասեր)։

Քաղաքացիական գործի վերաբերյալ տեղեկություններին կարող եք ծանոթանալ նաև www.datalex.am դատական տեղեկատվական կայքից:

Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:

Դատավորի օգնական` Թամարա Ղուկասյան

Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 448-408 (347)

Էլ. փոստ`