Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՎԴ3/0060/05/16 վարչական գործով դատական ծանուցագիր

18.01.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված


ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ
ք. Երևան, Գ,Նժդեհի 23 հեռ. +(37410) 44-71-21 /215/

« 18 » հունվարի 2019թ.
Թիվ ՎԴ3/0060/05/16 վարչական գործով
ԵՐՐՈՐԴ ԱՆՁ՝ Տարոն Զեյնալյանին
Հասցեն` ք. Արարատ, Զոդի բանվան, 10 շ., 23 բն.

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի վարույթում է գտնվում վարչական գործն` ըստ հայցի Անուշավան, Երանուհի և Արմեն Զեյնալյանների ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի և երրորդ անձինք` Մարինե Միքայելյանի, Տարոն, Նարեկ և Արմիդա Զեյնալյանների` անշարժ գույքերի նկատմամբ համատեղ սեփականության իրավունքի պետական գրանցումները մասով անվավեր ճանաչելու պահանջի մասին, գործի քննությունը վերսկսելու մասին որոշումը։
Գործի քննությունը նշանակված է 2019 թվականի փետրվարի 13-ին, ժամը` 14։30-ին, Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի Երևան քաղաքի նստավայրում, նախագահությամբ` դատավոր Ա.Դարբինյանի (հասցեն` ք.Երևան, Գ.Նժդեհի 23, դատական նիստերի դահլիճ № 25)։
Միաժամանակ Դուք տեղեկացվում եք, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի երկրորդ մասի համաձայն` դատական նիստին Ձեր չներկայանալու դեպքում, Դատարանն իրավունք ունի գործը քննել Ձեր բացակայությամբ։
Դատական նիստին ներկայանալ անձը հաստատող փաստաթղթերով (անձնագիր, սոցիալական քարտ` առկայության դեպքում, և այլն)։


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Ա.ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հասցե` ք. Երևան,Գ. Նժդեհի 23

Հեռ..` +(37410) 44-71-21/201

Էլ. փոստ`