Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԳԴ1/1031/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

29.01.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 78-րդ հոդվածի 7- մաս

Քաղաքացիական գործով ինքնուրույն պահանջ չներկայացնող երրորդ անձ
Կարեն Զաքարյանին
Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Մարտունի, Մյասնիկյան 34


ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Ա.Ոսկանյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի` Օլգա Արտաշի Զաքարյանի ընդդեմ Արարատ Կառլոսի Խաչատրյանի, Իզաբելա Խաչիկի Միկոյանի, վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձ՝ Կարեն Զաքարյան, ըստ վեճի առակայի նկատմամբ ինքնուրույն պահանջ ներկայացնող երրորդ անձ՝ Անդրանիկ Զաքարի Խուրշուդյանի հայցի ընդդեմ Արարատ Կառլոսի Խաչատրյանի, Արսեն Ջանշիկի Շահինյանի՝ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը անվավեր ճանաչելու և առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի՝ Արսեն Ջանշիկի Շահինյանի ընդդեմ Օլգա Արտաշի Զաքարյանի՝ ուրիշի ապօրինի տիրապետումից գույքը ազատելու և վտարելու պահանջների մասին:
Դուք ծանուցվում եք, որ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2019 թվականի փետրվարի 12-ին, ժամը 12:00-ին (Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ք.Գավառի նստավայրում (հասցե` ք.Գավառ, Սայադյան 18) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ լիազորագրով) հրավիրվում եք Դատարան քաղաքացիական գործով` որպես երրորդ անձ:

Ի գիտություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (1998 թվականի հունիսի 17-ի) 79-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (1998 թվականի հունիսի 17-ի) 1498-րդ հոդվածի 1-ին մասի, 118-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար։
Հիմք ընդունելով վերոգրյալը` խնդրվում է ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված դատական նիստին։

ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ Ռ. ԲԱԴԵՅԱՆ

Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Սայադյան 18

Հեռ..` +374-264-2-42-44

Վեբ կայք` www.datalex.am

Էլ. փոստ`