Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԳԴ1/0063/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

29.01.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործով պատասխանող
Արմեն Վանիկի Սաֆարյանին
Հասցե` ՀՀ, Գեղարքունիքի մարզ, ք.Գավառ, Ազատության 2անց., թիվ 14 տուն

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Ա.Ոսկանյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի` Արտեմ Մյասնիկի Քանքանյանի հայցադիմումի ընդդեմ Վանիկ Սոսինի Սաֆարյանի, Արմեն Վանիկի Սաֆարյանի, Անժել Օնիկի Սաֆարյանի, Սվետլանա Մուրադի Բալագոզյանի՝ բնակելի տնից և տնամերձ տարածքից վտարելու և ըստ Վանիկ Սոսինի Սաֆարյանի, Անժել Օնիկի Քոլոզյանի և Մկրտիչ Վանիկի Սաֆարյանի հակընդդեմ հայցադիմումի ընդդեմ Արտեմ Քանքանյանի, երրորդ անձ՝ «Անելիք բանկ» փակ բաժնետիրական ընկերություն՝ անշարժ գույքի առուվաճառքի և հիփոթեքի պայմանագրերի առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին:
Դուք ծանուցվում եք, որ քաղաքացիական գործով նախնական դատական նիստը նշանակվել է 2019 թվականի մարտի 05-ին, ժամը 16:00-ին (Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ք.Գավառի նստավայրում (հասցե` ք.Գավառ, Սայադյան 18) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ լիազորագրով) հրավիրվում եք Դատարան քաղաքացիական գործով` որպես պատասխանեղ:

Ի գիտություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջներից ելնելով՝ Դուք տեղեկացվում եք դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` այն է.
Դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:

ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ Ռ. ԲԱԴԵՅԱՆ

Հասցե` ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Սայադյան 18

Հեռ..` +374 264 24244

Վեբ կայք` www.datalex.am

Էլ. փոստ`