Թիվ ԵԴ/5705/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
30.01.2019
ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ
ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
ք. Երևան, Հր.Ներսիսյան 10, հեռ.` (010) 20-97-01, www.court.am
№ ԴԴ-20/Ե-
Գործ ԵԴ/5705/02/18
«22» հունվարի 2018թ.
Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն Ո Ւ Ց Ա Գ Ի Ր
Պատասխանող՝ Արշակ Հայկազի Հակոբյանին
ք. Երևան, Նանսենի փող. 5/2 շենք բն. 14
«ՍԵՖ Ինտերնեյշնլ» ՈւՎԿ ՍՊ ընկերությունը՝ որպես հայցվոր, տեղեկացվում է, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի վարույթում գտնվող թիվ ԵԴ/5705/02/18 քաղաքացիական գործով ըստ հայցի «ՍԵՖ Ինտերնեյշնլ» ՈւՎԿ ՍՊ ընկերության ընդդեմ Արշակ Հայկազի Հակոբյանի, Հայկազ Արշակի Հակոբյանի՝ համատեղ սեփականության իրավունքով պատկանող գույքից պարտապանի բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին, նախնական դատական նիստը հրավիրվել է 2019 թվականի մայիսի 30-ին, ժամը 10:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում` ք. Երևան, Հր. Ներսիսյան 10, թիվ 4 դահլիճ:
Անհրաժեշտ է ապահովել «ՍԵՖ Ինտերնեյշնլ» ՈւՎԿ ՍՊ ընկերության ներկայացուցչի մասնակցությունը, ով պետք է ներկայանա անձը հաստատող փաստաթղթով:
Տեղեկացվում է, որ ՀՀ քաղաքացիական դատավարության 1998թ. հունիսի 17-ի օրենսգրքի 1498-րդ հոդվածի 1-ին կետի 2-րդ պարբերության համաձայն` նախնական դատական նիստի մասին պատշաճ ծանուցված հացվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել նրանց բացակայությամբ:
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Տ.ՊԱՊՈՅԱՆ
Հասցե` ք. Երևան Հր. Ներսիսյան 10
Հեռ..` +374 10 209701
Էլ. փոստ`