Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ3/1168/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցում

30.01.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրնեսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս





Գործ թիվ ՇԴ3/1168/02/17

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ Ո Ի Մ
ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐԿՍԵԼՈՒ ԵՎ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


<<19>> դեկտեմբերի 2018թ. ք. Մարալիկ

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լ. Հովհաննիսյանս (այսուհետ՝ Դատարան), ծանոթանալով ըստ հայցի՝ <<Ակբա-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ>> ՓԲ ընկերության (այսուհետ նաև՝ Հայցվոր կամ Բանկ) ընդդեմ Նոյեմզար Լևոնի Ավետիսյանի, Մեխակ Գառնիկի Ավետիսյանի, Արկադի Մեխակի Ավետիսյանի, Անուշ Մեխակի Ավետիսյանի, Գառնիկ Մեխակի Ավետիսյանի, Հայկ Մեխակի Ավետիսյանի` բռնագանձում տարածելու համար ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու, իսկ անհնարինության կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով բաժինը ձեռք չբերելու դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին թիվ ՇԴ3/1168/02/17 քաղաքացիական գործին,

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

20.09.2017 թվականին դիմելով Դատարան՝ Հայցվորը պահանջել է Պատասխանողին համասեփականության իրավունքով պատկանող Շիրակի մարզի Շիրակավան գյուղում գտնվող անշարժ գույքերից առանձնացնել Պարտապանի բաժինը՝ դրա վրա բռնագանձում տարածելու համար, իսկ բաժինն առանձնացնելու անհնարինության կամ կամ դրա դեմ ընդհանուր սեփականության մնացած մասնակիցների կողմից առարկելու և շուկայական գնով Պարտապանի բաժինը ձեռք չբերելու դեպքում անշարժ գույքերը հրապարակային սակարկություններով վաճառել, Պարտապանի բաժնի վրա բռնագանձում տարածելու համար և բռնագանձել նաև հայցվորի կողմից կատարված և կատարվելիք դատական ծախսերը:
Հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը դատավորի աշխատակազմին տրամադրվել են 22.09.2017 թվականին:
Դատարանի 22.09.2017 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և գործը դատաքննության նախապատրաստելու համար հրավիրվել է նախնական դատական նիստ:
Միաժամանակ Հայցվորի ներկայացուցիչը հայցադիմումով միջնորդել է նշանակել դատատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն:
Դատարանի 07.11.2017 թվականի որոշմամբ նշանակվել է դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն և քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է:
<<Էքսպերտ ՍՎՍ>> ՍՊ ընկերության կողմից 18.12.2018 թվականին Դատարանին ներկայացվել է թիվ 11-11-17 փորձագիտական եզրակացությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործի վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքների վերանալուց հետո:
Տվյալ դեպքում Դատարանի 07.11.2017 թվականի որոշմամբ սույն քաղաքացիական գործի վարույթը փորձաքննություն նշանակելու հիմքով կասեցվել է՝ մինչև փորձագետի եզրակացությունը դատարան ներկայացնելը, իսկ <<Էքսպերտ ՍՎՍ>> ՍՊԸ-ի կողմից 18.12.2018 թվականին Դատարանին ներկայացվել է թիվ 11-11-17 փորձագիտական եզրակացությունը:
Վերը նշվածից ելնելով՝ Դատարանը գտնում է, որ նշված հանգամանքներում գործի վարույթի վերսկսումը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ գործը կասեցված թողնելու անհրաժեշտությունը բացակայում է, հետևապես՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի և վերը նշված նորմերի կիրառմամբ, ելնելով գործը ողջամիտ ժամկետում քննելու և արդարադատությունն արդյունավետ իրականացվելու կարևորագույն սկզբունքներից՝ Դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը պետք է վերսկսել:
Քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1111-րդ հոդվածով սահմանված կարգով ընդհանուր իրավասության դատարանը գործը դատաքննության նախապատրաստելիս կիրառում է նշված օրենսգրքի 22.2-րդ գլխի` գործը դատաքննությանը նախապատրաստելու կանոնները, ուստի գործի արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով գործով անհրաժեշտ է նշանակել նախապատրաստական դատական նիստ` ձեռնամուխ լինելով գործը դատաքննության նախապատրաստելուն:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին կետով, 1111-րդ հոդվածով, 144-րդ հոդվածի 1-ին, 2-րդ կետերով, 1441-րդ հոդվածի 2-րդ կետով, 145 հոդվածով՝

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

1. Քաղաքացիական գործի վարույթը վերսկսել և գործը դատաքննության նախապատրաստելու համար հրավիրել նախնական դատական նիստ 2019 թվականի փետրվարի 25-ին, ժամը <<15:00>>-ին, դատարանում (ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հրանտ Շահինյան 198):
2. Որոշումը եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկել գործին մասնակցող անձանց:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ԴԱՏԱՎՈՐ` Լ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ





Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հ.Շահինյան 198

Հեռ..` +374/242 21898

Էլ. փոստ`