Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ3/0679/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցում

30.01.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրնեսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Գործ թիվ ՇԴ3/0679/02/17

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ Ո Ի Մ
ԳՈՐԾԻ ՎԱՐՈՒՅԹԸ ՎԵՐԿՍԵԼՈՒ ԵՎ ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ


<<15>> հոկտեմբերի 2018թ. ք. Մարալիկ

ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լ. Հովհաննիսյանս (այսուհետ՝ Դատարան), ծանոթանալով ըստ հայցի՝ <<ՎՏԲ-Հայաստան բանկ>> ՓԲ ընկերության (այսուհետ նաև՝ Հայցվոր կամ Ընկերություն) ընդդեմ Արթուր Սերյոժայի Ադամյանի, Ռիտա Լևիկի Ադամյանի, Ռազմիկ Սերյոժայի Ադամյանի` ընդհանուր սեփականությունից բաժինն առանձնացնելու պահանջի մասին թիվ ՇԴ3/0679/02/17 քաղաքացիական գործին,

Պ Ա Ր Զ Ե Ց Ի

26.06.2017 թվականին դիմելով Դատարան՝ Հայցվորը պահանջել է ընդհանուր սեփականություն համարվող անշարժ գույքից Պատասխանող Արթուր Սերյոժայի Ադամյանի բաժինն առանձնացնել, բաժնի վրա տարածել բռնագանձում, իսկ դրա անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառել և ստացված գումարը հետագայում բաշխել համասեփականատերերի միջև, ինչպես նաև լուծել դատական ծախսերի հարցը:
Հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը դատավորի աշխատակազմին տրամադրվել են 27.06.2017 թվականին:
Դատարանի 27.06.2017 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և գործը դատաքննության նախապատրաստելու համար հրավիրվել է նախնական դատական նիստ:
Միաժամանակ Հայցվորի ներկայացուցիչը հայցադիմումով միջնորդել է նշանակել դատաշինարարատեխնիկական և ապրանքագիտական համալիր փորձաքննություն:
Դատարանի 14.08.2017 թվականի որոշմամբ նշանակվել է դատաշինարարատեխնիկական և դատաապրանքագիտական համալիր փորձաքննություն և քաղաքացիական գործի վարույթը կասեցվել է:
<<Վարմօն Ռիելթի>> ՍՊ ընկերության կողմից 15.10.2018 թվականին Դատարանին ներկայացվել է թիվ 405-01/Վ-017 փորձագիտական եզրակացությունը:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ գործի վարույթը վերսկսվում է դրա կասեցումն առաջացրած հանգամանքների վերանալուց հետո:
Տվյալ դեպքում Դատարանի 14.08.2017 թվականի որոշմամբ սույն քաղաքացիական գործի վարույթը փորձաքննություն նշանակելու հիմքով կասեցվել է՝ մինչև փորձագետի եզրակացությունը դատարան ներկայացնելը, իսկ <<Վարմօն Ռիելթի>> ՍՊ ընկերության կողմից 15.10.2018 թվականին Դատարանին ներկայացվել է թիվ 405-01/Վ-017 փորձագիտական եզրակացությունը:
Վերը նշվածից ելնելով՝ Դատարանը գտնում է, որ նշված հանգամանքներում գործի վարույթի վերսկսումը բխում է արդարադատության արդյունավետության շահերից, քանի որ գործը կասեցված թողնելու անհրաժեշտությունը բացակայում է, հետևապես՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի և վերը նշված նորմերի կիրառմամբ, ելնելով գործը ողջամիտ ժամկետում քննելու և արդարադատությունն արդյունավետ իրականացվելու կարևորագույն սկզբունքներից՝ Դատարանը գտնում է, որ սույն գործի վարույթը պետք է վերսկսել:
Քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1111-րդ հոդվածով սահմանված կարգով ընդհանուր իրավասության դատարանը գործը դատաքննության նախապատրաստելիս կիրառում է նշված օրենսգրքի 22.2-րդ գլխի` գործը դատաքննությանը նախապատրաստելու կանոնները, ուստի գործի արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով գործով անհրաժեշտ է նշանակել նախապատրաստական դատական նիստ` ձեռնամուխ լինելով գործը դատաքննության նախապատրաստելուն:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 107-րդ հոդվածի 1-ին կետով, 1111-րդ հոդվածով, 144-րդ հոդվածի 1-ին, 2-րդ կետերով, 1441-րդ հոդվածի 2-րդ կետով, 145 հոդվածով՝

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

1. Քաղաքացիական գործի վարույթը վերսկսել և գործը դատաքննության նախապատրաստելու համար հրավիրել նախնական դատական նիստ 2018 թվականի նոյեմբերի 27-ին, ժամը <<12:00>>-ին, դատարանում (ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հրանտ Շահինյան 198):
2. Որոշումը եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկել գործին մասնակցող անձանց:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ԴԱՏԱՎՈՐ` Լ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հ.Շահինյան 198

Հեռ..` +374/242 21898

Էլ. փոստ`