Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱԴԴ/1623/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

31.01.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Թիվ ԵԱԴԴ/1623/02/16 քաղաքացիականգործով
դատական ծանուցագիր

Պատասխանող՝ Գոռ Վարդանի Խաչատրյանին
ՀՀ, ք. Երևան, Հասրաթյան փ., 4 շ., բն. 37
ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ս.Երիցյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի Վարդան Անդրանիկի Խաչատրյանի ընդդեմ Գոռ Վարդանի Խաչատրյանի, Լիդա գարսևանի Խաչատրյանի` ամուսնալուծության, գույքն ուրիշի ապօրինի տիրապետումից ետ պահանջելու, գույքից բաժինն առանձնացնելու, անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու, ստացված գումարը բաժիններին համապատասխան սեփականատերերի միջև բաժանելու պահանջների մասին, և ըստ հակընդդեմ հայցի Լիդա Գարսևանի Խաչատրյանի ընդդեմ Վարդան Անդրանիկի Խաչատրյանի` ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող անշարժ գույքից բաժինն առանձնացնելու, փոխհատուցմամբ սեփականության իրավունքը դադարեցնելու, անհնարինության դեպքում գույքը հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:
Դուք տեղեկացվում եք, որ վերոնշյալ քաղաքացիական գործով նախնական դատական նիստի օր է սահմանվել 2019 թվականի մարտի 1-ին, ժամը 14:30-ին (ք.Երևան, Նազարբեկյան թաղամաս, 40, 1-ին հարկ, դատական նիստերի թիվ 2 դահլիճ, հեռ. 39-05-20), և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձնագրով, սոցիալական քարտով և դրանց պատճեններով կանչվում եք դատարան վերոնշյալ քաղաքացիական գործով մասնակցելու որպես դատավարության կողմ:
Ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 439-րդ հոդվածի 4-րդ կետով (օրինական ուժի մեջ է մտել 09.04.2018 թվականին) և ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով՝ Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498-րդ հոդվածի 1-ին մասի, 118-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ձևով տեղեկացված հայցվորի կամ պատասխանողի, ինչպես նաև դատավարության այլ մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Հիմք ընդունելով վերոգրյալները՝ խնդրվում է ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված դատական նիստին:
Դատավորի օգնական Հ.Գևորգյան

Հասցե` ք. Երևան, Նազարբեկյան 40

Հեռ..` +374 10 330520

Էլ. փոստ`