Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵՄԴ/4032/02/17 քաղաքացիական գործով պատասխանող Հարություն Մանվելի Վարդանյանի վերաբերյալ դատական ծանուցագիր

01.02.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

ԴԴ-22-
ԵՄԴ/4032/02/17
01 փետրվարի 2019թ.

Պատասխանող՝ Հարություն Մանվելի Վարդանյանին
/ք.Երևան, Հաղթանակ թաղ., 3 փող., տուն 46 /


Դատարանի (դատավոր L.Սարգսյան) վարույթում է գտնվում թիվ ԵՄԴ/4032/02/17 քաղաքացիական գործն ըստ հայցի Նունե Ֆելիքսի Ղազարյանի ընդդեմ Հարություն Մանվելի Վարդանյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին:
Դատարանը, ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498-րդ հոդվածի համաձայն ճշտել է հայցի հիմքն ու առարկան, ապացուցման պարտականության բաշխման կանոններին համապատասխան` կողմերի միջև բաշխել է ապացուցման պարտականությունը և մինչև հաջորդ դատական նիստը ժամանակ է տրամադրել ապացույցներ ներկայացնելու համար:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասը, համաձայն որի` գրավոր փաստաթղթերը ներկայացվում են բնօրինակով կամ պատշաճ վավերացված պատճենի ձևով:
Փաստաթղթերի բնօրինակները ներկայացվում են այն դեպքում, եթե գործի հանգամանքները, օրենքներին կամ այլ իրավական ակտերին համապատասխան, կարող են հաստատվել միայն նման փաստաթղթերով, իսկ անհրաժեշտության դեպքում՝ դատարանի պահանջով:
Դուք պարտավոր եք ապացույցների առկայության դեպքում հաջորդ նախնական դատական նիստին ներկայացնել դրանց բնօրինակները կամ պատշաճ վավերացված պատճենները:
Դուք որպես պատասխանող տեղեկացվում եք, որ դատավոր Լ. Սարգսյանի նստավայրի փոփոխության պատճառով թիվ ԵՄԴ/4032/02/17 քաղաքացիական գործով 2019թ. փետրվարի 25-ին, ժամը՝ 11:00-ին նշանակված դատական նիստը տեղի է ունենալու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նստավայարը Քանաքեռ, /հասցե` ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Թբիլիսյան խճուղի 9/3 հասցեում, դահլիճ 12/:
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1498-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ:


ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ` Ռ. ԱՎԱԳՅԱՆ

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 9/3

Հեռ..` +374 10 289777

Էլ. փոստ`