Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում թիվ ԵԿԴ/5187/02/16 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

01.02.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս

Գևորգ Աֆանդյանին
(ք.Երևան, Եզնիկ Կողբացու փ. 30 8)


ԴԱՏԱԿԱՆ ԾԱՆՈՒՑԱԳԻՐ

ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 27.12.2018 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել Սերյոժա Մաթևոսյանի կողմից ներկայացված վերաքննիչ բողոքը Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 04.10.2018 թվականի թիվ ԵԿԴ/5187/02/16 վճռի դեմ՝ ըստ հայցի Սերյոժա Մաթևոսյանի ընդդեմ «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկ» ՓԲԸ-ի, երրորդ անձինք՝ «Էլեկտրամեքենասիթի» ՓԲԸ-ի և Գևորգ Աֆանդյանի՝ առոչինչ գործարքի անվավերության հետևանքներ կիրառելու, մասնակի՝ Սերյոժա Մաթևոսյանի մասով 21.06.2013 թվականի արբիտրաժային համաձայնությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին:
Դուք կանչվում եք ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան որպես թիվ ԵԿԴ/5187/02/16 քաղաքացիական գործով երրորդ անձ:
Ներկայանալու ժամանակը՝ 2019թ. փետրվարի 28-ը, ժամը «14:30»:
Ներկայանալու վայրը՝ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան հետևյալ հասցեով. քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, թիվ 17 դատական նիստերի դահլիճ, հեռ. 448-408 (350):

Բողոք բերած անձի և գործին մասնակցող անձանց ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատական նիստին չներկայանալն արգելք չէ բողոքի քննության համար:
Դատական կազմում ընդգրկված դատավորներն իրավունք ունեն հարցեր տալու նախագահող դատավորին, գործին մասնակցող անձանց:
Դատական նիստին ներկայանալու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ:



ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ.ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23

Հեռ..` +374 10 448-408 (350)

Էլ. փոստ`