թիվ ԿԴ1/0577/02/18 ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
04.02.2019
«Տարմակ» ՍՊԸ-ին
(ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, Կոտայքի փողոց 1/2, Արզնի հանքային ջրերի գործարան)
ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ԴԵՊՈՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՊԱՐԱԿԱՅԻՆ ԾԱՆՈՒՑՈՒՄ
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 11.01.2019 թվականի որոշմամբ վարույթ է ընդունվել «Արզնի Գրուպ» ՍՊԸ-ի անունից ներկայացված վերաքննիչ բողոքը ՀՀ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 16.10.2018 թվականի թիվ ԿԴ1/0577/02/18 վճռի դեմ՝ ըստ հայցի «Արզնի Գրուպ» ՍՊԸ-ի ընդդեմ «Տարմակ» ՍՊԸ-ի, երրորդ անձ «Բ.Մ.Լ. Արզնի» ՍՊԸ-ի՝ բաց թողնված օգուտը հատուցելու պահանջի մասին
ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանին հայտնի «Տարմակ» ՍՊԸ-ի՝ ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Բյուրեղավան, Կոտայքի փողոց 1/2, Արզնի հանքային ջրերի գործարան հասցեով ուղարկված փոստը վերադարձվել է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան: Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասի՝ սույնով ծանուցվում եք, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումը, դրան ծանոթանալու նպատակով, դեպոնացված է ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանում (հասցե՝ քաղաք Երևան, Գ.Նժդեհի 23, հեռ. 010-448-408 (350)):
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ Լ.ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հասցե` ք.Երևան, Գարեգին Նժդեհի 23
Հեռ..` +374 10 448-408 (350)
Էլ. փոստ`