Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/5130/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

04.02.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մասի

ԵԴ/5130/02/18

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԵՐԱՔՆՆԻՉ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ
Դատական ծանուցագիր

Էլմիրա Սամվելյանին
(ք. Երևան, Բաղրամյան պողոտա, 79ա շենք, 14 բն.)

Արման Սամվելյանին
(ք. Երևան, Բաղրամյան պողոտա, 79ա շենք, 14 բն.)

Արթուր Սամվելյանին
(ք. Երևան, Բաղրամյան պողոտա, 79ա շենք, 14 բն.)

Արփինե Սամվելյանին
(ք. Երևան, Բաղրամյան պողոտա, 79ա շենք, 14 բն.)


Սույնով դուք տեղեկացվում եք, որ թիվ ԵԴ/5130/02/18 քաղաքացիական գործով, ըստ հայցի` Նորա Ասլանյանի ընդդեմ Էլմիրա, Արման, Արթուր և Արփինե Սամվելյանների` ք. Երևան, Բաղրամյան պողոտա, 79ա շենք, թիվ 14 հասցեում գտնվող բնակարանի նկատմամբ ձեռքբերման վաղեմության ուժով սեփականության իրավունքը ճանաչելու պահանջի մասին, բողոքի քննությունը նշանակվել է 2019 թվականի ապրիլի 04-ին ժամը 12:25-ին, որին Դուք ներկա գտնվելու իրավունք ունեք:
Ձեր բացակայությունն արգելք չի հանդիսանա բողոքի քննության և լուծման համար: Այդուհանդերձ, ներկայանալու պարագայում դատական կազմի կողմից Ձեզ ձայն կտրվի միայն այն դեպքում, երբ վերաքննիչ բողոքի և/կամ/ դրա պատասխանում նշված փաստարկների պարզաբանման կապակցությամբ անհրաժեշտություն ծագի: Դատարանին անձը հաստատող փաստաթուղթ չներկայացնելու դեպքում դատական նիստի ժամանակ կողմին /վերջինիս ներկայացուցչին/ ձայն չի տրվի:
Դատական նիստը տեղի կունենա ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի շենքում (ք.Երևան, Գ.Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 14):



Դատավորի օգնական՝ Լ. Ղուկասյան

Հասցե` ք.Երևան, Գ.Նժդեհի 23

Հեռ..` +37410 448408 /330/

Էլ. փոստ`