Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ՎԴ/3/0244/05/17 վարչական գործով դատական ծանուցագիր

05.02.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ վերաքննիչ վարչական դատարան
ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 63-րդ հոդված

Հասցեատեր՝ Ժենիկ Նաջարյան
(հասցե` ՀՀ, Արմավիրի մարզ, գ.Գոռավան, Վ.Սարգսյան փող., տուն 30)
Դուք հրավիրվում եք Հայաստանի Հանրապետության վերաքննիչ վարչական դատարան որպես դատավարության մասնակից վարչական գործով ըստ հայցի Արթուր Մյասնիկի Նաջարյանի, Ժենիկ Բեգեյի Նաջարյանի, Սուսաննա Մյասնիկի Առաքելյանի հայցի ընդդեմ Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի /այսուհետ նաև` Կադաստր/, երրորդ անձինք` Գայանե Սերոբի Աբրահամյան, Նվեր Սահակի Սողոմոնյան, Սահակ Սամվելի Սողոմոնյան, Սիրվարդ Ֆրիդոնի Ղազարյան, Պետրոս Սերյոժայի Ավետիսյան` այլևս իրավաբանական ուժ չունեցող միջամտող վարչական ակտը ոչ իրավաչափ ճանաչելու, իրավահարաբերության բացակայությունը ճանաչելու, Գայանե Սերոբի Աբրահամյանի և Նվեր Սահակի Սողոմոնյանի, Սահակ Սամվելի Սողոմոնյանի, Սիրվարդ Ֆրիդոնի Ղազարյանի միջև 18.03.2015 թվականին կնքված և նոտարի կողմից վավերացված /նոտարի սեղանամատյանի թիվ 637 համարի տակ գրանցված/ անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը և դրա հիման վրա 23.03.2015 թվականին կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումն անվավեր ճանաչելու, պատասխանողին պարտավորեցնելու ձեռնպահ մնալ այնպիսի գործողություններից, որոնք ուղղված են ՀՀ Արարատի մարզ, գյուղ Գոռավան, փողոց Վ.Սարգսյան, տուն 30 հասցեում գտնվող անշարժ գույքի նկատմամբ որևէ իրավունքի պետական գրանցմանը, պատասխանողին հետևանքները վերացնելուն պարտավորեցնելու պահանջների մասին:
Դատական նիստը տեղի կունենա`2019 թվականի փետրվարի 07-ին, ժամը 16:00 րոպեին` ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի շենքում` հասցեն ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9, հարկ 2, դատական նիստերի դահլիճ թիվ 9:
(Ուստի խնդրում ենք ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով):

Հասցե` ՀՀ, ք. Երևան, Թբիլիսյան խճուղի 3/9

Հեռ..` +374 10 201086

Էլ. փոստ`