Թիվ ԵԴ/27783/02/18 քաղաքացիական գործով փաստաթղթերի դեպոնացման մասին դատական ծանուցագիր
06.02.2019
Գործ թիվ ԵԴ/27783/02/18
<<15>> հունվարի 2019թ.
Քաղաքացիական գործով պատասխանողներ՝
«Սաֆ Լայն Տրանս» ՍՊ ընկերությանը
ՀՀ,ք. Երևան, Սիլիկյան թաղ., 4-րդ փող., տուն 9
Հրաչիկ Հրանտի Մանգասարյանին
ՀՀ, Լոռու մարզ, գ. Շիրակամուտ, 14 փող., տնակ 47
ՀՀ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Հ. Զարգարյանի 12.12.2018 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուղարկվել է Ձեզ:
Տեղեկացնում եմ, որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով դատավարական փաստաթղթերը դեպոնացված են Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Աջափնյակ նստավայրում (ՀՀ, ք. Երևան, Նազարբեկյան 40 թաղ.):
Պարզաբանում եմ, որ կարող եք դիմում ներկայացնել և ստանալ անհրաժեշտ դատավարական փաստաթղթերը, այդ թվում՝ հայցադիմումը և դրան կից փաստաթղթերը, հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումը, ծանուցումը (դիմումը և այլ փաստաթղթերը ներկայացվում են դատարանի գրասենյակ՝ ք. Երևան, Նազարբեկյան 40 թաղ. հասցեով):
Տեղեկացնում եմ, որ իրավունք ունեք ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 139-րդ հոդվածով սահմանված կարգով հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշումն ստանալուց հետո երկշաբաթյա ժամկետում ներկայացնել հայցադիմումի պատասխան, իսկ հայցադիմումի պատասխանը ներկայացվում է գրավոր՝ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 16-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պահանջների պահպանմամբ:
Հարգանքով՝
ԴԱՏԱՎՈՐԻ ՕԳՆԱԿԱՆ՝ ԼԻԼԻԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հասցե` ք.Երևան,Նազարբեկյան 40 թաղ.
Հեռ..` +374 10 33 95 96
Էլ. փոստ`