Թիվ ՎԴ/6100/05/18 վարչական գործով դատական ծանուցագիր
08.02.2019
Խաչիկ Զարգարյանին
(ք. Երևան, Սարի թաղ 20-րդ փող., տուն 5)
Սույն դատական ծանուցագրով Դուք հրավիրվում եք որպես պատասխանող ըստ հայցի ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության ընդդեմ Խաչիկ Զարգարյանի` 229.272 ՀՀ դրամ բռնագանձելու պահանջի մասին, վարչական գործով նշանակված դատական նիստին, որը կկայանա 03.04.2019 թվականի ժամը 11:00-ին` ՀՀ վարչական դատարանի շենքում (ք. Երևան, Գ. Նժդեհի 23, 3-րդ հարկ, դատական նիստերի դահլիճ թիվ 22):
Տեղեկացվում եք նաև, որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 103-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին պատշաճ ծանուցված դատավարության մասնակիցների չներկայանալն արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ տեղեկացվում եք, որ դատական նիստին անհրաժեշտ է ներկայանալ անձը և (կամ) լիազորությունները հաստատող փաստաթղթով:
ԴԱՏԱՎՈՐ Գ. ՍՈՍՅԱՆԻ ՕԳՆԱԿԱՆ` ՆԱՐԵ ՏՈՆՈՅԱՆ
Հասցե` հասցե` ք. Երևան, Գարեգին Նժդեհի 23
Հեռ..` Հեռ.` +374 10 447121 /271/
Էլ. փոստ`