Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԱԴԴ/1139/02/12 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր

11.02.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդված

Գործ հա. ԵԱԴԴ/1139/02/12
Պատասխանող ` Վահան Հայրապետյանին,
երրորդ անձինք` Արարատ, Գագիկ, Վահան, Սուսան, Արթուր, Արմինե Հայրապետյաններին
/Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մարգարյան փող., 12 շենք, բն. 3/

Որպես երրորդ անձ, 2019 թվականի ապրիլի 04-ին, ժամը 10:45-ին, հրավիրվում եք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան դատական նիստի` դատավոր Հ.Զարգարյանի վարույթում գտնվող թիվ ԵԱԴԴ/1139/02/12 քաղաքացիական գործով ըստ հայցի` <<Առէկսիմբանկ-Գազպրամբանկի խումբ>> ՓԲԸ-ի ընդդեմ Վահան Հայրապետյանի, երրորդ անձինք` Արարատ, Գագիկ, Վահան, Սուսան, Արթուր, Արմինե Հայրապետյանների` ՙընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու և բաժնի վրա բռնագանձում տարածելու, իսկ անհնարինության դեպքում հրապարակային սակարկություններով վաճառելու պահանջի մասին:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 79-րդ հոդվածի 6-րդ կետի պահանջներից ելնելով` Դուք տեղեկացվում եք վերը նշված դատական նիստին Ձեր չներկայանալու հետևանքի մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 118-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` այն է.
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Միաժամանակ, Դուք տեղեկացվում եք, որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան ուղարկվող փաստաթղթերը կարող են ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան նստավայրեր, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի գրասենյակի հասցեն է` ք. Երևան, Նազարբեկյան 40 թաղամաս:
Հիմք ընդունելով վերոգրյալները` խնդրում եմ ներկայանալ և (կամ) ապահովել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը գործով նշանակված վերոհիշյալ դատական նիստին:

Դատավորի օգնական Լ.Կարապետյան

Հասցե` ք.Երևան,Նազարբեկյան 40 թաղ.

Հեռ..` +374 10 33 95 96

Էլ. փոստ`