Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ՇԴ/4948/02/17 քաղաքացիական գործով դատական ծանուցում

12.02.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրնեսգրքի 99-րդ հոդվածի 3-րդ մաս



Գործ թիվ ՇԴ/4948/02/17

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾԸ ՎԱՐՈՒՅԹ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՎ ԳՈՐԾՈՎ ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

<<28>> դեկտեմբերի 2018թ. ք. Մարալիկ
ՀՀ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Լ. Հովհաննիսյանս, ծանոթանալով Նարինե Գրիգորի Ղազարյանի (անձնագիր՝ АM0748317, տրված՝ 30.05.2012 թվականին, 016-ի կողմից, հաշվառման հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Կնունյանց փողոց, տուն 65/1, ծանուցման հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Մուշ 2 թաղ., 10-2 շենք, բնակարան 24, այսուհետ նաև՝ Հայցվոր) ընդդեմ Օֆիկ Հմայակի Ադամյանի (անձնագիր՝ АM0556069, տրված՝ 09.12.2011 թվականին, 022-ի կողմից, հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Կնունյանց փողոց, տուն 65/1), Ռազմիկ Հմայակի Խաչատրյանի (հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Կնունյանց փողոց, տուն 65/1), Ռոբերտ Ռազմիկի Խաչատրյանի (հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Կնունյանց փողոց, տուն 65/1), Օֆելյա Ռոբերտի Խաչատրյանի (հասցե՝ ՀՀ, Շիրակի մարզ, ք. Գյումրի, Կնունյանց փողոց, տուն 65/1)՝վտարման պահանջի մասին թիվ ՇԴ/4948/02/17 քաղաքացիական գործին.
Պ Ա Ր Զ Ե Ց Ի

I. Հայցվորը 18.12.2017 թվականին հայցադիմում է ներկայացրել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան (այսուհետ` Դատարան) ընդդեմ Պատասխանողների և խնդրել է Գյումրու Կնունյանց փողոցի թիվ 65/1 հասցեում գտնվող բնակելի տունը վերադարձնել Պատասխանողների ապօրինի տիրապետումից՝ վերջիններիս վտարելով նշված տնից:
Դատարանի (դատավոր` Մ. Գևորգյան) 19.12.2017 թվականի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ և նշանակվել է նախնական դատական նիստ:
ՀՀ նախագահի 08.06.2018 թվականի թիվ ՆՀ-336-Ա հրամանագրով դատավոր Մ. Գևորգյանը նշանակվել է ՀՀ Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորի պաշտոնում:
Նշված քաղաքացիական գործը 20.06.2018 թվականին մակագրվել է դատավոր Հայկանուշ Միքայելյանին և Դատարանի (դատավոր՝ Հ. Միքայելյան) 25.06.2018 թվականի որոշմամբ քաղաքացիական գործն ընդունվել է վարույթ, իսկ 31.07.2018 թվականի որոշմամբ նշանակվել է նախնական դատական նիստ:
22.10.2018 թվականին և 19.11.2018 թվականին Պատասխանողներ Օֆիկ Ադամյանը և Ռոբերտ Խաչատրյանը միջնորդություններ են ներկայացրել Դատարանին քաղաքացիական գործի վարույթը կասեցնելու խնդրանքով:
Հայաստանի Հանրապետության բարձրագույն դատական խորհուրդի 2018 թվականի դեկտեմբերի 13-ի թիվ ԲԴԽ-55-Ո-163 որոշմամբ 2018 թվականի դեկտեմբերի 13-ից դադարեցվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հայկանուշ Գաբրիելի Միքայելյանի լիազորությունները:
Նշված քաղաքացիական գործը 17.12.2018 թվականին մակագրվել է դատավոր Լ. Հովհաննիսյանին և հանձնվել է դատավորին 21.12.2018 թվականին:
II. Հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործող՝ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ գործի քննությունն իրականացվում է դատարանի անփոփոխ կազմով: Գործի քննության ընթացքում դատավորի փոխարինման դեպքում գործի քննությունը սկսվում է սկզբից:
Տվյալ դեպքում ՀՀ բարձրագույն դատական խորհուրդի վերը նշված որոշման հիմքով սույն քաղաքացիական գործը հնարավոր չէր քննել այն վարույթ ընդունած դատավորի կողմից, իսկ գործը պետք է քննվի նույն դատարանի այլ դատավորի կողմից, ուստի ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ կետի պահանջներով, հիմք ընդունելով այն փաստը, որ գործը մակագրվել է դատավոր Լ. Հովհաննիսյանին՝ գտնում եմ, որ քաղաքացիական գործը պետք է ընդունել վարույթ:
Քանի որ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 1111-րդ հոդվածով սահմանված կարգով ընդհանուր իրավասության դատարանը գործը դատաքննության նախապատրաստելիս կիրառում է նշված օրենսգրքի 22.2-րդ գլխի` գործը դատաքննությանը նախապատրաստելու կանոնները, ուստի գործի արդյունավետ քննությունն ապահովելու նպատակով գործով անհրաժեշտ է նշանակել նախապատրաստական դատական նիստ` ձեռնամուխ լինելով գործը դատաքննության նախապատրաստելուն:

Ղեկավարվելով հայցադիմումը դատարան ներկայացնելու պահին գործող՝ 17.06.1998 թվականին ընդունված, 01.01.1999 թվականին ուժի մեջ մտած և 09.04.2018 թվականին ուժը կորցրած ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 9-րդ հոդվածի 2-րդ կետով, 1111-րդ հոդվածով, 144-րդ հոդվածի 1-ին, 2-րդ կետերով, 1441-րդ հոդվածի 2-րդ կետով, 145-րդ, 1495-րդ հոդվածներով, 1498-րդ հոդվածի 1-ին կետով`

Ո Ր Ո Շ Ե Ց Ի

1.Թիվ ՇԴ/4948/02/17 քաղաքացիական գործն ընդունել վարույթ և գործը դատաքննության նախապատրաստելու համար հրավիրել նախնական դատական նիստ 2019 թվականի մարտի 04-ին, ժամը <<11:00>>-ին, դատարանում (ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հրանտ Շահինյան 198):
2. Որոշումը եռօրյա ժամկետում պատշաճ ձևով ուղարկել գործին մասնակցող անձանց:
3. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում ընդունման պահից:


ԴԱՏԱՎՈՐ` Լ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Հասցե` ՀՀ, Շիրակի մարզ, ք. Մարալիկ, Հ.Շահինյան 198

Հեռ..` +374/242 21898

Էլ. փոստ`