Թիվ ՇԴ/4112/02/18 քաղաքացիական գործով դատական ծանուցագիր
12.02.2019
<<07>> փետրվարի 2019թ.
Գործ թիվ ՇԴ/4112/02/18
Մարտունիկ Խաչատրյանին
(հասցե՝ ք. Գյումրի, Տեքստիլագործների 29/7)
Տեղեկացվում եք այն մասին, որ ըստ հայցի <<ՀՀ Ոստիկանության ընդդեմ Մարինե Մարտունիկի Սարգսյանի՝ համատեղ սեփականություն հանդիսացող ընդհանուր գույքից բաժինն առանձնացնելու և դրա վրա բռնագանձում տարածելու պահանջի մասին թիվ ՇԴ/4112/02/18 քաղաքացիական գործով 07.02.2019 թվականին, ժամը 12։40-ին նշանակված դատական նիստը հետաձգվել և նշանակվել է մարտի 05-ին։
Դուք (Ձեր ներկայացուցիչը), որպես երրորդ անձ, անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև լիազորագրով) 2019 թվականի մարտի 05-ին հրավիրվում եք Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան (հասցե` ք. Գյումրի, Անկախության հրապարակ 7)` նույն օրը ժամը 15:20-ին նշանակված դատական նիստին մասնակցելու համար (դատական նիստերի դահլիճ թիվ 6):
Ի գիտություն
Դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:
Դատավորի օգնական` Գ. Հակոբյան
Հասցե` ՀՀ Շիրակի մարզ, ք. Գյումրի, Անկախության հր. 7
Հեռ..` +37431251025
Էլ. փոստ`