Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում Թիվ ԵԴ/12857/02/18 քաղաքացիական գործով պատասխանող Էյր Կովկաս» ՍՊԸ-ի վերաբերյալ դատական ծանուցագիրը

13.02.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95 հոդվածի 6-րդ մաս

ԵԴ/12857/02/18
11 փետրվարի 2019թ.


Դ Ա Տ Ա Կ Ա Ն Ծ Ա Ն ՈՒ Ց Ա Գ Ի Ր
ՆԱԽՆԱԿԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԻ


Պատասխանող`«Էյր Կովկաս» ՍՊԸ-ին
/ք.Երևան, Բաբաջանյան փ., 35 շ., 49բն./

Դատարանի (դատավոր L.Սարգսյան) վարույթում է գտնվում թիվ ԵԴ/12857/02/18 քաղաքացիական գործն ըստ հայցի Սվետլանա Հմայակի Սիմոնյանի ընդդեմ «Էյր Կովկաս» ՍՊԸ-ի՝ աշխատանքից ազատման հրամանն անվավեր ճանաչելու, նախկին աշխատանքում վերականգնելուն պարտավորեցնելու և հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար գումար բռնագանձելու պահանջների մասին:
Դուք որպես պատասխանող տեղեկացվում եք, որ դատավոր Լ. Սարգսյանի նստավայրի փոփոխության պատճառով թիվ ԵԴ/12857/02/18 քաղաքացիական գործով 2019թ. փետրվարի 01-ին, ժամը՝ 15:00-ին նշանակված նախնական դատական նիստը հետաձգվել է և նշանակվել է 2019թ. մարտի 05-ին, ժամը՝ 15:00-ին, որը տեղի է ունենալու` Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում, նստավայարը Քանաքեռ, /հասցե` ք. Երևան, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան, Թբիլիսյան խճուղի 3/9 հասցեում, դահլիճ 12/:
Անհրաժեշտ է ներկայանալ անձը հաստատող փաստաթղթով:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` չներկայանալու դեպքում նախնական դատական նիստը կարող է անցկացվել Ձեր բացակայությամբ:

Դատավորի օգնական` Ռ. Ավագյան

Հասցե` ք. Երևան, Թբիլիսյան խճոըղի 3/9

Հեռ..` 010-289777

Էլ. փոստ`