Հայաստանի Հանրապետության ինտերնետով ծանուցման պաշտոնական կայք

Գտնվում է արխիվում ԳԴ1/0062/02/18 Քաղաքացիական գործով հայցվոր Սիրանուշ Ոսկանյանի վերաբերյալ դատական ծանուցագիր:

14.02.2019

Տիպ` Դատական ծանուցումներ
Հայտատու` ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 95-րդ հոդվածի 6-րդ մաս

Քաղաքացիական գործով հայցվոր
Սիրանուշ Ոսկանյանին
Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Շահումյան 17 փ., տուն 10

ՀՀ Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի (այսուհետ նաև` Դատարան) դատավոր Ա.Ոսկանյանի վարույթում է գտնվում քաղաքացիական գործն ըստ հայցի` Սիրանուշ Ոսկանյանի ընդդեմ Տարոն Քոչարյանի` վնասը հատուցելու պահանջի մասին :
Դուք ծանուցվում եք, որ քաղաքացիական գործով դատական նիստը նշանակվել է 2019 թվականի մայիսի 02-ին, ժամը 14:00-ին (Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի ք.Գավառի նստավայրում (հասցե` ք.Գավառ, Սայադյան 18) և Դուք (Ձեր ներկայացուցիչը) նշված օրը և ժամին անձը հաստատող փաստաթղթով (ներկայացուցիչը նաև՝ լիազորագրով) հրավիրվում եք Դատարան քաղաքացիական գործով` որպես հայցվոր:
Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 180-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի, եթե `ծանուցված հայցվորը (դիմողը) կամ նրա ներկայացուցիչը չի ներկայացել երկու հաջորդական դատական նիստերին և չի ներկայացրել գործի քննությունը հետաձգելու կամ գործն իր բացակայությամբ լուծելու վերաբերյալ միջնորդություն, և պատասխանողը չի միջնորդել գործի քննությունը շարունակելու վերաբերյալ, ապա հայցը (դիմումը) կարող է թողնվել առանց քննության:


Ի գիտություն
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 94-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի պահանջներից ելնելով՝ Դուք տեղեկացվում եք դատարան չներկայանալու կամ չներկայանալու պատճառների մասին դատարանին չհայտնելու հետևանքների մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 146-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` այն է.
Դատական նիստին դատավարության մասնակիցներից որևէ մեկի չներկայանալու դեպքում դատարանը, լսելով գործին մասնակցող անձանց կարծիքը, որոշում է կայացնում գործի քննությունը նրա բացակայությամբ շարունակելու կամ դատական նիստը հետաձգելու մասին, իսկ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 147-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` դատական նիստի ժամանակի և վայրի մասին ծանուցված գործին մասնակցող անձի չներկայանալը դատական նիստին արգելք չէ գործի քննության համար:


ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԵՐԻ ՔԱՐՏՈՒՂԱՐ Ռ. ԲԱԴԵՅԱՆ

Հասցե` ք. Գավառ, Սայադյան 18

Հեռ..` (0264)- 2-42-44

Վեբ կայք` www.datalex.am

Էլ. փոստ`